БезымяннggSurhandak.wordpress.com-ը գրում է.

Կարդալով  Օգոստոս 13 2013 168.am ինտերնետային կայքում Աշոտ Իսրաելյանի հարցազրույցը իմ մարտական ընկերների հետ շատ զարմացա, լրագրողական հետաքննույունը կարծես անհաջող ձեւակերպումներուվ եւ անիմաստ վերնագրով կարծում եմ դա նրա երևակայությունն է , քանի որ վերջին տարիներին հայկական ինտերնետային էջերում զետեղված ՑՆՑՈՂլուրերից մեկն էր: Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ , եթե հարցադրողը նշեր, թե այդ նշված անուններից որն է տվյալ հարցադրմանը պատասխանել… Ես կռահում եմ, սակայն ընթերցողի համար անհասկանալի է… Կարծում եմ կարիք չկար իմ անձին այդքան ուշադրություն դարձնել, քանի որ ես չեմ փորձել երբեւէ ուշադրության կենտրոնում լինել, ինչպես որ անում են շատերը… Սակայն կփորձեմ առաջին եւ վերջին անգամ նման բացահայտումներին եւ հոդվածներին պատասխանել, ես ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԵՄ եւ դրանում սահմանափակվում եմ` չփորձելով ինձ առանձնացնել այն տղաներից, որոնք այսօր ՀԱՑԻ ԽՆԴԻՐ ունեն, Հացի խնդիր նկատի շունեմ սոցիալական եւ տնտեսական, հարցը ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Է: Ինչ վերաբերվում է իմ մարտական ընկերներին, ես միշտ նրանց հարգել եւ սիրել եմ իրենց հայրենանսիրության եւ մեծության համար, սակայն ոչ ԱՍՏՎԱԾԱՑՐԵԼ: Իմ մարտական ընկերները ինձ լավ են ճանաչում, նրանց հետ խրամատներում եմ դաժան օրեր լուսացրել, այնպես որ նրանց խոսքերի մեջ ես վիրավորանք չեմ տեսնում, քանի որ ժամանակները եւ պայմաններից ելնելով են նրանք այդպես արտահայտվում, ես վստահ եմ որ նրանք իրենց մտքում կիսում են իմ մտքերը: (Հաջորդում կներկայացնեմ հիմնական պատճառը ) Սակայն այս ամենի նպատակը, այս ինչ միտումնավոր հարցազրույց է, կարծես թե վերջապես փորձում ենք ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ետեւից ներկայացնել իրական պատմության ձեռքբերումները, ( եթե այդպեսիները իսկապես կան) : Փորձեմ հարցադրումները ներկայացնել ըստ լրագրողի…Վերջին օրերին որոշ լրատվական կայքեր հրապարակել են հետախույզ-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հոդվածները Հայկական բանակի մասին, ուր տեղ են գտել նրա սպայակազմի հասցեին ուղղված մեղադրանքներ, կասկածներ Հայոց բանակի մարտունակության մասին: Սակայն հարգելի լրագրողը նրա հետ նաեւ խմբագիրը այդ հարցը ինչու՞ է ուղղում իմ մարտական ընկերներին, ի՞նչ է տեսանելի չէ արդյոք Հայկական բանակում վերջին տաս տարիների կատարված ողբերգությունները, Հարցը պետք է ուղղել որդիներ կորցրած ծնողներին, որոնք տասնյակ տարիներով սպասում են թե երբ կպատժվի ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԻ վրա ձեռք բարձրացրած հանցագործ հրամանատարը… Ինչու՞ պետք է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸինքնասպանություն գործի… Իսկ որտեղ եւ ո՞վ բերեց այդ ԳՈՂԱԿԱՆ ԵՒՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԻ օրենքներով ապրող ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ ԵՒ ՅԱԽՇԻՆԵՐԻ ավանդույթը: Անհասկանալի է, որ ինչ չափանիշով է համեմատվում մեր բանակի հզորությունը, միգուցե պայմանավորված է Լեքսուսավոր հրամանատարներիներկայությամբ, թե բարոյալքված զինվորների, որոնք անապահով ընտանիքների զավակներ են:

–«Պատերազմը վերսկսվելու դեպքում Հայաստանը պարտվելու է, քանի որ հայ զինվորը պատրաստ չէ կրկնել ազատամարտիկների հերոսությունները, իսկ Հայկական բանակի գեներալներն ի վիճակի չեն լինելու « դասալիքների » փախուստի դեմն առնել»… Ես բազմիցս հիշեցրել եմ որ Ղարաբաղյան Պատերազմի հաղթանակները եղել են միայն ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈԳՈՒ ԵՒ ԿԱՄՔԻ շնորհիվ, իսկ ինքնախաբեությամբ մենք ավելի ենք վնասում մեր Պետության Անվտանգությունը, մոռանում ենք, որ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆՈՎ ՍՊԱՆՎԱԾ կամ ինքնասպանության գնացող զինվորը երբեք ընդունակ չէ ՀԱՍՏԱՎԻԶ ԳՈՂԱԿԱՆ հրամանատարի համար մարտադաշտում հերոսություն գործել :

Լրագրողի կողմից նշվում է հետեւյալ տողերը…- Հայկական բանակի զինվորն այսօր ավելի առնական է, ավելի կազմակերպված է, ավելի ապահովված է և վերջապես ավելի զինված է:

Ինչու ենք մոռանում այն ճշմարտությունը, որ ի տարբերություն մեր Ազատամարտիկների, Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ ավելի լավ էին զինված եւ քանակով գերակշռում էին, սակայն նրանք ստիպում էին իրենց զինված ուժերին մարտադաշտ գնալ, եւ այն որ անգամ ձեռք առնելով խիստ միջոցներ, ( անգամ մինչեւ գնդակահարություն ) չէին կարողանում կանգնեցնել իրենց դասալիքների փախուստը: Սպառազինության եւ քանակական գործոնը չէ որ ապահովվում է բանակի հաղթանակները, այլ նվիրվածության եւ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ գործոնը:

լրագրողը նշում է … Եվ հիշենք մի պարզ բան. մեր լավ ընկեր Վարդանը շուրջ 15 տարի կտրված է Հայկական բանակից, նրա ապրած զարգացումներից և զինված ուժերի մասին մեր զինակից ընկերոջ պատկերացումներն, այսօր, ցավոք, կազմված են միայն էլեկտրոնային կայքերում հրապարակված կցկտուր նյութերից կամ բանակից նեղացած ինչ-որ մարդկանց խոսքերից, ինչն անընդունելի է մեզ համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել