Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 21-ին Լոռու մարզում գտնվող Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հանդիպումների դահլիճում ՀՀ ԱԻ նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը հրավիրել էր արտագնա խորհրդակցություն` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշված նախարարությունների ու մարզի այլ պաշտոնատար անձինք, ԱՌՆԱՊ հիմնադրամի և հաշմանդամների խնդիրներով զբաղվող շուրջ 2 տասնյակ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ԱԻ նախարար Ա. Երիցյանը համառոտ ներկայացրեց ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելու գործընթացի ու ձեռք բերված փորձի մասին. - Ներկայումս մեզ մոտ աշխատում է 26 սայլակավոր հաշմանդամ, իսկ ԱԻՆ տարածքում, որը մի փոքրիկ «Արտակարգ» քաղաք է դարձել, նրանց համար ապահովված են տեղաշարժման ու աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք որոշեցինք անցնել մարզերին ու այնպես անել, որ աստճանաբար մյուս պետական կառույցներն էլ «վարակվեն» այս նախաձեռնությամբ։ Շուտով մարզերում կստեղծվեն ճգնաժամայաին կառավարման կենտրոններ` «911» արագ արձագանքման ծառայությամբ ու մենք նախատեսում ենք այնտեղ ևս աշխատատեղեր բացել սայլակավոր հաշմանդամների համար։ Կուզենայի շնորհակալություն հայտնել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ի դեմս նախարար Ա. Ասատրյանի, մեզ հաշմանդամների համար նախատեսված միկրոավտոբուսներ տրամադրելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարին այդ նախաձեռնության համար` ընդգծելով, որ դա լուրջ փոփոխություններ է առաջացրել մարդկանց մտածելակերպում. - Մեր նախարարությունը բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ է կատարել, որոնք կոչված են նպաստելու հաշմանդամների խնդիրների լուծմանն ու լիարժեք ներգրավմանը հասարակության մեջ, իսկ ԱԻ նախարարությունը շատերից մի քանի քայլ առաջ է անցել` միանգամից այդ մարդկանց տալով աշխատանքի հնարավորություն։ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը նշեց, որ ԱԻՆ այս քայլը շատ մեծ նշանակություն ունի մարզի համար ու խոստացավ իր հերթին օժանդակել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հիմնելու և նոր աշխատատեղեր բացելու հարցում։ Հանդիպման ընթացքում ծավալվեց աշխույժ քննարկում, մասնակիցները հնարավորություն ստացան նախարարներին ուղղելու իրենց հետաքրքրող ու հուզող տարբեր հարցեր։ Շատ հասարակական ու միջազգային կազմակերպություններ ևս մեկ անգամ հաստատեցին իրենց պատրաստակամությունը` հնարավորինս աջակցել ԱԻ նախարարությանը մեծացնել հաշմանդամների համար նախատեսված աշխատատեղերի թիվը...

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել