Ladinevs-ը գրում է.

Օրգազմն ավելի լավ է մարզում ուղեղը, քան խաչբառերը: Դա է ապացուցել է Ռուջերսի համալսարանի գիտնականը, ով ավելի քան 30 տարի ուսումնասիրել է կանանց օրգազմը:«Այն պահին, երբ կինը շատ մեծ հաճույք է զգում, դեպի ուղեղ մեծ քանակությամբ արյուն է հոսում: Ուղեղը նաև սնուցվում է տարբեր նյութերով»,- ասել է համալսարանի հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչ Բարի Կոմիսարուկը:«Մտավոր վարժանքներն ուղեղի գործունեությունը միայն մասամբ են խթանում, իսկ օրգազմն ակտիվացնում է ամբողջ ուղեղը»,– ասել է նա:Գիտնականը նաև ենթադրել է, որ հաճույքի պահը արգելափակում է ցավը: Նա ենթադրել է նաև, որ հենց այդ համակարգն է օգնում թուլացնել ծննդաբերության ցավերը, հաղորդում է Bagnet.org-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել