Ladynews.am-ը գրում է.

Ինքնագնահատականը միշտ մեծ ազդեցություն է ունենում այն հանգամանքի վրա, թե ինչպես ես դու դրսևորում քեզ կյանքում: Հետևաբար այն ազդում է նաև նպատակների իրականացման վրա: Սակայն գնահատական տալ սեփական ինքնագնահատականին, բավական բարդ է, այդ պատճառով էլ առաջարկում ենք անցնել այս թեստը և հասկանալ, թե որքան բարձր է Ձեր ինքնագնահատականը  և ինչպես է այն ազդում Ձեր կյանքի վրա:

Վերցրեք մաքուր թուղթ և գրիչ: Թղթի մեջտեղից ուղղահայաց գիծ տարեք` բաժանելով էջը երկու մասի: Իսկ հետո այդ գծի վրա մի կետ դրեք: Դրեք այնտեղ, որտեղ կուզեք:

Արդյունքը

Եթե կետը դրել եք գծի  մեջտեղից ավելի ներքև, ապա դուք այնքան էլ չեք գնահատում ինքներդ Ձեզ: Շատ հաճախ դուք զիջում եք անգամ այն վեճերում, երբ հաստատ համոզված եք, որ իրավացի եք:

Եթե կետը բավականին վերև է գծի մեջտեղից, ապա ցածր ինքնագնահատականի մասին անգամ խոսք չի կարող լինել: Դուք գնահատում և սիրում եք ինքներդ Ձեզ: Սակայն երբեմն դա խանգարում է Ձեզ ուրախանալ մանրուքներով կամ տանել ծանր պահեր: Շրջապատում կան մարդիկ, ում հետ փոխհամաձայնության, փոխզիջումների գնալը միայն կնպաստի Ձեր կյանքի որակին:

Կետը գտնվում է գծի գրեթե մեջտեղում. սա օպտիմալ տարբերակ է հոգեբանների կարծիքով: Այս դեպքում Դուք բոլորովին ադեկվատ եք գնահատում ինքներդ Ձեզ և այն իրավիճակները, որոնցում հայտնվում եք: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել