1in.am-ը գրում է.

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ մտադիր է փոխել իր ազգանունը:

26-ամյա ռուս թենիսիստուհին ցանկանում է վերցնել Շուգարպովա ազգանունը: Հիշեցնենք, որ այդ անվամբ Մարիան ունի կոնֆետների բրենդ։ Նա արդեն դիմել է Ֆլորիդայի դատարան՝ ազգանունը փոխելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտ»-ի չորրորդ մրցաշարը` US Open-ը տեղի կունենա օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել