Operativ.am-ը գրում է.

Սարսափելի ՃՏՊ տեղի է ունեցել Նովոռիժսկայա խճուղում: Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես Mercedes Gelandewagen մեքենայի 33-ամյա ուղևորուհին դիմապակուց մի քանի մետր վեր գրեթե ուղղահայաց դուրս է թռչում մեքենայից և դեպքի վայրից 50 մ այն կողմ ընկնում գետնին:

Նովոռիժսկայա խճուղում միաժամանակ իրար են բախվել յոթ մեքենաներ: ՃՏՊ տեղի է ունեցել Մոսկվայի դատախազության 26-ամյա աշխատակցի պատճառով, ում մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Երկու մարդ մահացել են տեղում, իսկ երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել