1in.am-ը գրում է.
Օգոստոսի 19-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 1 միկրոշրջանի 4/2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_207674.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել