Ձյուդոյի աշխարհի առաջնությում Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներPanARMENIAN.Net -ը գրում է.

Օգոստոսի 20-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեկնելու է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մասնակցելու է մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, առաջնությունում հանդես կգան Հովհաննես Դավթյանն (60կգ) ու Արմեն Նազարյանը (66կգ):

Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը` 27-ին:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60կգ քաշային կարգում հայտավորված են 70, իսկ 66կգ քաշային կարգում` 81 ձյուդոիստներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել