1in.am-ը գրում է.

Բրիտանական իշխանությունները փորձել են The Guardian թերթին ստիպել ոչնչացնել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից ստացած ողջ տեղեկատվության պատճենները՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Մասնավորապես հաղորդվում է այդ նյութերը ոչնչացնելու կամ փոխանցելու գրավոր խնդրանքների, ինչպես նաև պարբերականի խմբագրություն բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների կատարած այցերի մասին:

Արդյունքում մի քանի կոշտ սկավառակներ ոչնչացվել են՝ իբրև թե թույլ չտալու չինացի լրտեսներին՝ գաղտնի տեղեկատվություն ստանալ:

Թերթը հայտնում է կառավարության կողմից սպառնալիքների մասին, որոնք իշխանությունների ու լրագրողների դիմակայությունը նոր մակարդակի են հասցնում:

Ավելի վաղ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ձերբակալել էին Սնոուդենի գաղտնազերծումները հրապարակած լրագրողի ընկերոջը՝ հարցաքննության համար, ինչի առնչությամբ լրագրողը հայտարարել է, որ մտադիր է ավելի ագրեսիվ գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել