
1in.am-ը գրում է.
Երկուշաբթի օրը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը Կալիֆոռնիայից հետո դարձավ երկրորդը, որն օրենսդրությամբ արգելում է անչափահասների սեռական կողմնորոշումը փոխելու վերաբերյալ փորձերը: Համապատասխան օրենքը ստորագրել է հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Օրենքը հիմնականում ուղղված է միասեռականության «բուժման» դեմ: Նման ծառայություններ մատուցվում են մի շարք քաղաքներում, սակայն արդյունք չեն տալիս: «Ես կարծում եմ, որ անիմաստ է երեխաներին նման վտանգների ենթարկել՝ դրա օգուտի մասին առանց ակնհայտ վկայություններ ունենալու»,- ասել է նահանգապետը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_207650.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել