
«Առավոտ»-ը գրում է.
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր նոր տնտեսական պատժամիջոցներին՝ նշել է, որ ՀՀ-ն առանց այն էլ «պատժված» է՝ հարևանների հետ փակ սահմաններով, և դրանցի ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն ավելի ծանր իրավիճակում կհայտնվի, ինչն արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետև ՌԴ-ն գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիտոցներ կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ ՌԴ-ի։
«Ռուսներն արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս քվոն փոփոխված է, և այն, ինչն ունեին 20 տարի առաջ՝ 4-5 ռազմաբազա Հարավային Կովկասում և մանևրելու հնարավորույթուն, հիմա դրա հնարավորությունը չունեն, և հասկանում են, որ սա գիտակցում են և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՀՀ հասարակությունը։ ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային ԿՈվկասում, և դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որևէ հնարավորությունից զրկվելուն»,- ասել է «Առավոտ»-ի զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։