
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.
Թեեւ դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել Ազատության հրապարակում ազատամարտիկների նստացույցի ավարտի մասին, այն կարծես թե դադարել է: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «ՉԻ» թղթակիցը անցնելիս է եղել Ազատության հրապարակով, նստացույց անող ազատամարտիկներն այնտեղ չեն եղել, նրանց փոխարեն, սակայն, հրապարակի մի անկյունում, որտեղ նախկինում ազատամարտիկները նստում էին, պաստառներ եւ դրոշներ են տեղադրված եղել: Փորձելով ճշտել, թե արդյոք նստացույցը դադարեցվել է, թե այն, այնուամենայնիվ շարունակվում է, «ՉԻ» թղթակիցը զանգահարել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանին, որը նստացույցի մասին հայտարարած առաջին ազատամարտիկն էր: Հովհաննիսյանյանը ասել է, որ ինքը իր նախկին զինակիցների մասին տեղեկություն չունի...»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: