«Հրապարակը» գրում է, թե Հայաստանում ապրող իրանցի ուսանողները լուրջ մրցակից են դարձել զբոսաշրջային բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար: «Արսիստուր» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Բաղումյանին զայրացրել է իրանցիների հանդուգն պահվածքն իրենց հյուընկալած երկրում: Ասում է` խարդախ ճանապարհով հարստանալու դասերն իրենց մոտ սովորած` գալիս են:

Մեծ գումարներ են աշխատում, գործելով ստվերում, առանց գրանցման` խոչընդոտելով օրինական դաշտում աշխատող եւ հարկային պարտավորությունները կատարող տեղական կազմակերպություններին: «Ուսանողները, որոնք մեկ-երկու հայերեն բառ գիտեն, մատչելի եւ որակյալ ծառայություն առաջարկող այցեքարտեր են բաժանում ժողովրդին, ձեռի հետ էլ «խորհուրդ» տալիս զգուշանալ հայաստանցի տուրիստական կազմակերպություններից: Կեղծ հայտարարություններ են տարածում, թե իբր մենք քցող ենք, խաբում ենք հաճախորդներին, ասում ենք, թե վճարի մեջ ճաշն էլ է մտնում, բայց խաբում` ճաշ չենք տալիս ու նման բաներ»,- ներկայացրեց Վարուժան Բաղումյանը:

Վերջինիս ասելով` իրանցիները տեղացիներից մատչելի գնով մարդատար մեքենաներ են վարձակալում, Սեւանի «կլիենտ» հավաքում ու ճանապարհ ընկնում: «Յոթ տեղանոց մեքենա են վարձում, ամեն ուղեւորից 5 հազար դրամ վերցնելով` տանում Սեւան: 12 հազար դրամը տալիս են մեքենայի վարձ, 23 հազարը վերցնում իրենց: Եվ սա անում են բացահայտ, թքած ունենալով իրենց հյուրընկալած երկրի օրենքների ու պետության առջեւ որոշակի պարտավորություններ ունենալու հանգամանքի վրա: Թող էլի անեն, բայց ոչ հարկային դաշտից դուրս ու մեր` հարկատուներիս հաշվին»,-ասել է թերթի զրուցակիցը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել