
«Ժողովուրդ»-ը գրում է.
Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային միության, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ այսօր Բելգիայում ոչ լեգալ ճանապարհով «հայտնված» հայերը խնդիրների առաջ են կանգնել։
-Տեղեկություններ կան, որ այժմ հայերը սոցիալական լուրջ խնդրի առաջ են կանգնել և մարդիկ չեն կարողանում իրենց թոշակների հարցը լուծել։ Ինչպե՞ս է լուծվում այդ խնդիրը։
-Սոցիալական խնդիր Բելգիայում չկա, եթե մարդը խելացի է, եթե մարդն օրինավոր է ապրում այդ երկրում, հարգում է օրենքները, ապա սոցիալական որևէ խնդիր չի կարող լինել։ Շատ ճկուն համակարգ է ստեղծված։
-Բայց այժմ Բելգիայում ապրող քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել, միգրանտներին ստիպում են, որ լքեն Բելգիան։
-Ոչ թե միգրանտներին, այլ անլեգալ միգրանտներին։ Ես մարդ գիտեմ, որ 12 տարի ճամբարում է ապրում, նա ո՛չ կեցության, ո՛չ էլ աշխատանքի իրավունք ունի։ Անվճար տեղը կա, անվճար սնունդը կա, իրենց համար ապրում են։ Այժմ օրենքը փոխվել է, երբ որ Եվրամիությունն անդրադարձավ միգրանտների հարցին, արդեն ցանկանում են անլեգալներին հետ վերադարձնել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։