«Իրավունք»-ը գրում է.

Տարօրինակ  կուսակցություն է այդ «Ժառանգությունը»: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Սկզբում հայտարարում էին, որ ամբողջ ամռան ընթացքում շրջելու են մարզերով, այցելելու են անգամ ամենահեռավոր գյուղերը, որպեսզի շարունակեն իրենց  «բարեւի հեղափոխության» հերթական հիմնարար փուլը, սակայն հայ գյուղացին այդպես էլ չտեսավ այդ կուսակցության առաջնորդների երեսը: Հետո էլ մինչեւ օգոստոսի 22-ն ամեն օրվա համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտեր ներկայացրին, բայց այդպես էլ ոչ մի հանրահավաք չանցկացրին, եւ հիմա էլ օգոստոսի 23-ին է Րաֆֆին բարեհաճելու հանրության հետ կիսվել իր դարակակազմիկ մտքերով, այն էլ` ինչ-որ համերգախառը տարբերակներով...»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել