Քաղաքականությամբ զբաղվող անհատներից շատերի համար այն մրցակցին հայհոյելու, վարկաբեկելու, զրպարտելու, թուլացնելու մեջ է: 
Իշխանությանը թվում է, թե որքան թուլացնի ընդդիմությանը, նույնքան ուժեղանալու է ինքը և հակառակը: 
Ժամանակն ապացուցեց, որ քաղաքական դաշտում գերիշխող մտայնությունը փակուղու առաջ կանգնեցրեց և´ իշխանությանը, և´ ընդդիմությանը: 
Մեկն ունեցավ կասկածելի լեգետիմություն, մյուսը՝ հասարակական վստահության դեֆեցիտ:
Արդյունքում՝ կրախի առաջ հայտնվեց հասարակական հարաբերությունների կարգավորման ողջ դաշտը՝ փոշիացնելով քաղաքական համակարգն ամբողջությամբ:
Ի՞նչ անել ստեղծված վիճակից դուրս գալու համար….
Թվում է, թե ելքերը սահմանափակ են, ռեսուրսներն՝ առավել ևս…
Այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ գույքագրվեին անկախությունից ի վեր ունեցած հնարավոր ու անհնար բոլոր ձեռքբերումներն ու ձախողումները, յուրաքանչյուրին տրվեր առավելագույնս օբյեկտիվ գնահատական, հստակեցվեր երկրի զարգացման ուղենիշը, քաղաքական օրակարգ իջեցվեր և տրվեր դրանց իրապես լուծման մեկնարկը, ինչպիսին օրինակ՝ պետության անշրջելի դեմոկրատացումը, իրական պատերազմի հայտարարումը կոռուպցիային, իրավունքի գերակայության, օրենքի դիկտատուրայի հաստատմանը…և այլն, և այլն…
Բայց սրա համար պետք է վերացնել այսօրվա քաղաքական համակարգում տիրող մտայնությունը և ամեն ինչ սկսել զրոյից…
Որքան էլ պարադոքսալ է հնչում, այս ամենին հասնելու համար պետք է զբաղվել քաղաքականությամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել