Lragir.am-ը գրում է.

Օգոստոսի 18-ին կորտել են քաղաքացիական ակտիվիստ, «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակից Կարեն Հարությունյանի ավտոմեքենայի դիմապակին:

 Այս կապակցությամբ Կարեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օգոստոսի 18-ի առավոտյան 5-ին մեքենաս կայանել եմ մեր շենքի բակում, նույն օրը երեկոյան հայտնաբերեցի, որ դիմապակին կոտրել են։ Կողքը հայտնաբերել եմ 2 հատ իրար փաթաթած «գանտել» ինչով էլ հենց խփել ջարդել են մեքենաս։

 Փաստորեն «գանտելները» էլ չգիտեն ինչ անեն, իրանց «գանտելներին» ուղարկում են, որ «գանտելներով» վնասեն մեզ։ Միգուցե նաև նախազգուշացնում են։ Նայեք ձեր «գանտելներին» ձեր գլխին չտանք այ մանկամիտներ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել