![](/static/news/b/2013/08/77093.jpg)
Galatv.am-ը գրում է.
Նախկին վիդեոինժեներին, ով բելոռուսական եթերը վերածել էր պոռնոեթերի, հարկադրաբար կուղարկեն բուժման:
Ավարտին է հասել “БелМузТВ” հեռուստաալիքով եթեր գնացած պոռնոֆիլմի հետ կապված սկանդալին պատմությունը: Դատարանը նախկին ինժեներին դատապարտել է 2 տարվա ազատազրկման:
Մինսկ քաղաքի դատախազի ավագ օգնական Սերգեյ Բալաշևը ասել է. «Նա մեղադրվում է հանցագործության մեջ համաձայն քրեական օրենսգրքի 2 մասի էջ 343-ի՝ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մասով: Դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Նախկին վիդեոինժեները իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում»:
Բացի դրանից, դատարանը նպատակահարմար է գտել, որ սկանդալի հեղինակի նկատմամբ կիրառեն լրացուցիչ բուժական միջոցներ:
Հիշեցնենք, որ սկանդալը բելոռուսական հեռուստաեթերով տարածվել էր սույն թվականի ապրիլ ամսին: Օրը ցերեկով “БелМузТВ” հեռուստաալիքի եթերով 10 րոպե անընդմեջ ցուցադրվել էր պոռնոգրաֆիա: Ինչպես հետո պարզվեց, ձայնագրությունը միացրել էր վիդեոինժեները, ով այդ օրը եղել էր աշխատանքի մեջ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ