Շատ աղքատ վիճակում էր գտնվում Բերդ քաղաքը, մարդիկ շատ լավն էին, շատ պարզամիտ ու ուղղախոս, բայց քաղաքի ու շրջանի տնտեսական վիճակը շատ վատ էր, թերևս ամենավատն է Հայաստանում: Քաղաքի զարգացման հեռանկաների մասին ունեմ շատ մակերեսային պատկերացումներ, սակայն ենթադրում եմ, որ պետք է զարգանա պահածոյագործությունն ու գինեգործությունը: Բայց այն, ինչ տեսա Բերդ քաղաքի կենտրոնում, ինձ շատ զարմացրեց, այդ չքավորության պայմաններում կառուցվում էր ՃՈԽ ու մեծ ԵԿԵՂԵՑԻ: Դա ինձ չէր զարմացնի, եթե եկեղեցի կառուցվեր համեմատաբար նորմալ պայմաններ ունեցող մի քաղաքում, քանզի եկեղեցի կառուցելը միլիոնների գործ է: Ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ, բայց ավելի ճիշտ է նախ մարդուն պահել իր հողի վրա, այսինքն` աշխատատեղ ստեղծել, հետո նոր նման մեծության հոգևոր կառույցի մասին մտածել: Ենթադրում եմ, որ եկեղեցին կառուցվում է բարերարների ջանքերով, և եթե դա այդպես է, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը ճիշտ կանի, եթե խնդրի` այդ գործարարները Բերդում նախ գործարան կառուցեն, հետո նոր եկեղեցի: Մի մոռացեք, որ Շամշադինի ու հարակից գյուղերի ժողովուրդը նաև սահմանապահներ են և շատ դուխով սահմանապահներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/579567298767923
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել