1in.am-ը գրում է.
Օգոստոսի 19-ին, ժամը 21.15-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 21.05-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.840 և արևելյան երկայնության 46.200:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_207599.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել