Ladynews.am-ը գրում է.

Եթե նյարդային վիճակը պիկին է հասել, եւ զգում եք՝ ուր որ է կբռնկվեք, կանգ առեք ընդամենը 1 րոպե… 60 վայրկյանը բավական կլինի ինքնատիրապետումը վերականգնելու եւ անցանկալի արարքներից ու խոսքերից զերծ մնալու համար:

Հարկավոր է միայն յուրացնել խորը շնչառության տեխնիկան, եւ ամեն բան կարգին է…

Արագ-դանդաղ. Թուլացեք: Դանդաղ շունչ քաշեք, ապա արտաշնչեք: Հետո մեկ անգամ էլ շատ դանդաղ քթով շնչեք-արտաշնչեք: Զգացեք՝ ինչպես է օդը լցվում կրծքավանդակ, ապա՝ որովայն… Ապա նորից անցեք սովորական շնչառության տեմպին:

Ձեռքը փորին. Ափը դրեք փորի ներքևի հատվածում եւ խորը շունչ քաշեք: Զգացեք՝ ինչպես է ափը բարձրանում: Ապա դանդաղ արտաշնչեք՝ զգալով ինչպես է ձեռքն իջնում փորի մկաններին համընթաց:

Ներշնչեք  հանգստություն. Փակեք աչքերը: Դանդաղ շունչ քաշեք՝ պատկերացնելով, թե ինչպես է օդի հետ միասին մարմինը լցվում աստվածային հանգստությամբ: Ապա դանդաղ արտաշնչեք՝ պատկերացնելով, թե ինչպես է օդի հետ Ձեր միջից դուրս գալիս նաև լարվածությունը: Կարելի է անգամ մտքում կրկնել. «Ես շնչում եմ հանգստություն, արտաշնչում՝ լարվածությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել