Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է ռեպեր, «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ  Արթուր Սոլոմոնյանը:Նո՞ր ես ներգրավվել քաղաքացիական պայքարի մեջ, որոնք էինդրդապատճառները:Կարելի  է ասել, որ նոր եմ ներգրավվել, պատճառը տրանսպորտի թանկացումն էր: Ինչպես ես, այդպես էլ մեր բոլոր հայրենակիցները դեմ էին այդ թանկացմանը: Սիրում եմ Հայաստանը, այստեղ եմ ծնվել, բայց չեմ կարող ապրել, ավելի ճիշտ չեն թողնում ապրենք, ամեն ինչ անում են, որ սկսենք ատել պետությունը:
Շատ քիչ երգեր գրողներ կան առհասարակ պայքարի մասին,ինչպե՞ս որոշեցիր երգ գրել այն էլ այս պայքարի մասին:
Ես վաղուց  եմ ռեպ կարդում.. Ու ռեպը, ինչպես շատերն են ասում, բողոք է, բայց ոչ մի հայ ռեպեր չէր բողոքում: Մտածեցի, ինչու ես էլ իմ ներդրումը չունենամ, ինչու չօգնեմ հայրենակիցներիս, մտածեցի, որ կարող եմ հասցնել երգի միջոցով, գիտեի, որ ջահելները հիմա շատ են ռեպ լսում, ու հասկանում էի, որ այդ երգով իմ լսարանը նույնպես կոգևորվի և որոշեցի ձայանգրել:
Ի՞նչ ես ցանկացել փոխանցել քո երգով, վաղուց այսպիսի համախմբում և հաղթանակ չէր եղել:
Ուզեցել եմ  պայքարի շունչը տամ մարդկանց, ցանկություն հաղթելու, պայքարելու ազատության համար, մեր բոլորի համար, ցանկացել եմ փոխանցել իմ մտքերը, իմ հոգին, այն ամենը, ինչ կա իմ մեջ և բոլորիս մեջ:
Ի՞նչ խնդիրներ ես տեսնում, որոնց շուրջ արժեր համախմբվելլուծել, քո դիտարկմամբ:
Խնդիրները շատ են մեր երկրում, քանի դեռ մեր կառավարության կազմում ոչինչ չի փոխվել, ոչ մի խնդիր չի լուծվել, մեր պետությունն ամբողջությամբ խնդիր է:
Ինձ ավելի շատ հետաքրքրում է  մարդկանց անձնականը, ինչու համար են կառուցում  նոր շենքեր, երբ շատերը քնելու տեղ չունեն, պետք է իրենց հատկացնել ապրելու միջոցներ, հասարակական խնդիրներն ամենակարևորն են: Անիմաստ եմ համարում գնալ քաղաքապետարանի բակում նստել ինչ-որ պաշտնյայի հրաժարականը պահանջել, բոլորս գիտենք, որ երբ մարդ հասնում է ինչ-որ պաշտոնի և ղեկավարում է, հաստատ չի թողնի այդ ամեն ինչը, ինչ է թե, մի քանի երիտասարդ ցույց են անում:
Ինչու՞ ըստ քեզ, արդի խնդիրների թեմայով քիչ են երգերը, երգգրողները, որոնք են պատճառները:
Ինձ թվում է՝ պատճառները շատ հասկանալի են, մարդիկ երգում են, բայց ձևական, փող աշխատելու համար, իրենց օգուտ չի տա այդպիսի երգը, այն մարդիկ, ովքեր իրենց գործը հարգելով են անում, խոսում են խնդիրների մասին, մյուսին միգուցե չի հուզում այդ խնդիրները, դա նույնպես անկեղծ է, բայց ասել ես երգիչ եմ, աստղ եմ ու երգել միայն կորած սիրո մասին, այն էլ ուրիշի կողմից գրված բառերով, մի տեսակ չեմ հասկանում:
Ի վերջո ի՞նչ է լինելու մեր վերջը, հավատու՞մ էիր, որ կհաղթենք:
Միշտ հավատում էի, որ կհաղթենք, պայքարի հենց առաջին օրվանից միացա շարժմանը, երգը գրեցի, ձայնագրեցի հենց հաղթելու օրը: Այդ օրը չգնացի ակցիայի, որոշեցի երգը ձայանգրեմ, երբ վերջացրեցի, զանգեցին, ասեցին, որ հաղթել ենք: Երգը գրել էի կոնկրետ 150-ի հետ կապված, ես գիտեմ, որ շարունակվելու է պայքարը, ու գիտեմ, որ հաղթելու ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել