Շատ հաճախ ապատեղեկատվությունները սկիզբ են առնում հենց սոցիալական ցանցերից, անկախ նպատակից ու ուղղությունից` այն պարզապես տարածվում է հանրության շրջանում` իր հետքը թողնելով մարդկանց կարծիքների ձևավորման վրա:  
Այսօր շատ արագ համացանցում տարածվեց Սյունիքի մարզպետի ու նախկին մարզպետի միջև իբր «դանակահարության» դեպքի մասին տեղեկությունը ու նույնքան արագ էլ ստացավ իր հերքումը: Միջադեպի վերաբերյալ փաստ, որպես այդպիսին, չկա, բայց կա աղմուկ, քանի որ համացանցում կեղծ ինֆորմացիա է տարածվել ու շրջանառվել մի շարք լրատվամիջոցների կողմից: 
Խնդիրն այստեղ ոչ թե խոսքի ու արտահայտվելու ազատությունն իրացնելու մեջ է, այլ նմանատիպ «ազատությունը» հանրության վրա «թանկով ծախելու» հերթական «քլիք արշավ» ունենալու մեջ է: 
Հարգելի օգտատերեր, նման ապատեղեկատվությունից խուսափեք, քանի որ այն հավասար է զրպարտության ու կեղծ ինֆորմացիայի տարածման, որի մասին օրենքում հոդված կա: Իսկ նման դեպքերը պատժվում են: 
Հարգելի տեղեկատվական միջոցներ, ինֆորմացիան ստուգելուց հետո կարելի է թողարկել, այլապես հայտնվում եք վատ վիճակի մեջ` ճշգրիտ ինֆորմացիա տարածելու ու հանրության շրջանում որպես լրատվամիջոցի արժանահավատ իմիջ ձևավորելու տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել