Հոդվածում ներկայացված են մինչ այժմ չբացահայտված ամենաառեղծվածային հանցագործությունները:

9.Զոդիակ մարդասպանը

The Zodiac Killer

Զոդիակ (թարգմանաբար` «կենդանակերպ») մարդասպանը 1960-ականներին 10 ամիս շարունակ Հյուսիսային Կարոլինայում բոլորին սարսափի մեջ էր պահում: Նա սպանել է ամենաքիչը 5 մարդու: Մարդասպանը նամակներ էր ուղարկում տեղական լրատվամիջոցներին (Զոդիակ անունը նրա նամակներից է), այդ թվում 4 գլուխկոտրուկ գրառումներ, որոնցից միայն մեկն է լուծվել: Բացահայտված գլուկոտրուկում ասվում էր, թե ինչքան է սիրում սպանել, որովհետև դա ավելի զվարճալի է, քան վայրի կենդանիներին սպանելը, քանի որ մարդն ամենաավտանգավոր կենդանին է: Նա նաև նշել էր, թե երբ ինքը մահանա, կվերածնվի դրախտում, իսկ նրանց, ում սպանել է, կդառնան իր ստրուկները: Մարդասպանը նաև նշել էր, թե չի ասի իր աունը, որպեսզի չկարողանան իրեն զրկել ստրուկների իր «հավաքածուից»:

8.Գարդների արվեստի թանգարանի կողոպուտը

The Gardner Museum Art Heist

1990թ.-ին Բոստոնի ոստիկանների համազգեստով երկու մարդ պատմության ամենախոշոր արվեստի գործերի կողոպուտն են իրականացնում: Երկու կողոպտիչները, հասնելով Իզաբելլա Ստյուարտ Գարդների արվեստի թանգարան, կապում են պահակներին և իրականացնում կողոպուտը: Նրանց հաջողվում է գողանալ թանգարանից այնպիսի թանկարժեք արվեստի գործեր, ինչպիսիք են ՎերմեերիՌեմբրանդտի, Դեգայի և Մանեի աշխատանքները: Ամբողջ գողոնը` բոլոր նկարներով, քանդակներով ու այլ արվեստի աշխատանքներով հանդերձ, գնահատվել է 500 միլիոն դոլար: 5 միլիոն դոլար է խոստացվել հանցագործության մասին տեղեկատվություն փոխանցողին:

7. Մահացու Պարացետամոլը

The Tylenol Killer

1982թ.-ին Չիկագոյի տարածքում 7 մարդ է մահանում «թայլենոլ»` պարացետամոլ հաբի ընդունումից: Մահացություններից հետո դեղահաբն արգելվեց վաճառել, և ոստիկանությունը սկսեց զգուշացնել մարդկանց չօգտագործել մահացու հաբը: Վեց ամիս շարունակ կեղծարարության դեմ ֆեդերալ հսկողություն սահմանվեց նման ողբերգությունների կրկնությունից խուսափելու համար: Այնուամենայնիվ, մինչ օրս ոչ մի ձերբակալված չկա:

6. Ջեք

Jack the Ripper

1888թ.-ին Լոնդոնի աղքատիկ Ուիթչեփլ շրջանում մի մարդասպան է հայտնվում: Նրա զոհերը հիմնականում մարմնավաճառ կանայք էին: Մարդասպանը երբեք չի հայտնաբերվել, իսկ նրա անունը ենթադրյալ սերիական մարդասպանի կողմից ուղարկված նամակից է, որը շատերը հավատացած են, թե գրվել է մի լրագրողի կողմից` պատմությունն ավելի հետաքրքիր դարձնելու և ուշադրություն գրավելու համար:
«BBC Ամերիկան»այս պատմությունից ոգեշնչված ֆիլմ է նկարահանել, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի 19-ին: Ֆիլմի թրեյլերը դիտեք ստորև`


5.Ջոն-Բենեթ Րամսի

JonBenet Ramsey

1996թ.-ին մանկական գեղեցկության մրցույթի հաղթող 6-ամյա Ջոն-Բենեթը սպանվում է: Նրա մարմինը իրենց տանը հայտնաբերելուց միայն 8 ժամ առաջ է հայտնաբերվում գրությունը, որում 118.000 դոլար գումար էր պահանջվում: Ենթադրվում էր, որ սպանության ժամանակ տանն են գտնվել երեխայի 9-ամյա ավագ եղբայրը և նրա երկու ծնողները: Բոլոր երեքը հարցաքննվել են որպես սպանության կասկածյալներ: Ամուսինները 2000թ.-ին, երբ դեռևս համարվում էին կասկածյալներ, գիրք են հրատարակում «Անմեղության մահը» վերնագրով: Ջոն-Բենեթի մայրը մահացել է 2006թ.-ին ձվարանների քաղցկեղից, իսկ հայրը դեռևս փորձում է գտնել իրական մարդասպանին: Գործը մնում է չբացահայտված:

4. Կապարե դիմակների գործը

The Lead Masks Case

1966թ.-ին Բրազիլիայում փոքրիկ տղան օդապարուկով խաղալիս պատահաբար երկու դի է հայտնաբերում: Առանց որևէ վնասվածքի հայտնաբերված դիերից ճանաչեցին տեղական էլեկտրաէներգիայի տեխնիկական աշխատողներին: Նրանց մահվան բացահայտման միակ բանալիները դիակների կողքին հայտնաբերված դատարկ ջրի շիշն էր, ռադիացիայից պաշտպանող կապարե դիմակները, որոնք երկու տղամարդիկ էլ կրում էին, և փոքրիկ նոթատետրը, որտեղ գրված էր. «16:30-ին կլինես պայմանավորված վայրում: 18:30-ին կուլ կտաս հաբերը, մետաղի ազդեցությունը պաշտպանելուց հետո կսպասեք դիմակների նշանին»:
Ստացվում է, որ տղամարդկանց մահվան պատճառը հաբերն են եղել, սակայն ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ հաբեր էին դրանք, և ինչու են տղամարդիկ ընդունել այն:

3.Հերի Ուինսթոնի կողոպուտը

Harry Winston Heist

Այս դեպքն իսկական ֆիլմի սցենար է հիշեցնում: 2008թ.-ին չորս տղաներ կանացի հագուստով մտնում են թանկարժեք ու բացառիկ ֆրանսիական զարդերի խանութ` զինված Մագնում-357 տեսակի ատրճանակով և ձեռքի նռնակով: Կողոպտիչները կարողացան 108 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ գողանալ: Իսկ նրանց պայմանականորեն կոչեցին «Վարդագույն պանտերաներ»: Գործը մնում է չբացահայտված, իսկ տեղեկություններ տրամադրելու դիմաց խոստացվում է 1 միլիոն դոլար դրամական պարգև:

2.Սոմերթոնում հայտնաբերված մարդը

The Somerton Man

1948թ.-ին լողափին տղամարդու դի է հայտնաբերվում: Դեպքը տարօրինակ էր նրանող, որ դիակի վրա ոչ մի վնասվածք չկար, նա ամբողջովին առողջ էր, և չկար նաև որևէ թույնի հետք: Ոչ ոք չի կարողացել բացահայտել նրա մահվան պատճառը: Իսկ ամենատարօրինակն այն էր, որ նրա հագուստի բոլոր պիտակները ջնջված էին, իսկ նրա տաբատի գաղտնի գրպանում մի գրություն էր թողնված, որի վրա գրված էր` «Tamam Shud», որը թարգմանաբար նշանակում է «վերջացած է»: Ոստիկանությունը հետագայում կարողանում է պարզել, որ այդ գրությունը պատռված էր Օմար Խայամի բացառիկ «Ռուբայաթ» բանաստեղծությունների հավաքածուից, որը հայտնաբերվել էր նույն տարածքում գտնվող մեքենայից: Իսկ գրքի մեջ էլ իր հերթին ինչ-որ ծածկագիր են գտնում, որը մինչ այժմ էլ չի բացահայտվել:

1.Սև Դալիա 

The Black Dahlia

1947թ.-ի հունվարի 15-ին հայտնաբերվում է 22-ամյա Էլիզաբեթ Շորթի երկու մասի բաժանված արնաքամ եղած դիակը: Աղջկա բերանը երեք մատնաչափ չափով կտրված էր ծաղրածուի ժպիտի պես: Սակայն ամենատարօրինակը ոչ թե սպանությունն էր, այլ գործի հետաքննությունը: Ոստիկանությունն աշխատում էր լրատվամիջոցների հետ և հասարակությանը ներկայացնում գործի հետ կապված բոլոր մանրամասները: Տեղեկատվությունն արագ տարածվում է, իսկ ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվում գտնել մարդասպանին: Իսկ սպանության դեպքը լրատվամիջոցները ներկայացնում են որպես «Սև Դալիա»:  Այս դեպքի հետ կապված մի քանի ֆիլմեր են նկարահանվել, ինչպես նաև գրքեր գրվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել