
1in.am-ը գրում է.
Այս տարի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է ավելի քան 8 տոկոսով (2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ): Մեր երկիրը էլեկտրաէներգիա է մատակարարում միայն Իրանին՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց բանաձևով: Այդ իսկ պատճառով դրան զուգահեռ նվազել է նաև Իրանից գազի ներմուծման ծավալը՝ մոտ 12 տոկոսով:
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանը Իրան է արտահանել 678.5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա և դրա դիմաց ստացել մոտ 225 մլն 931 հազար խմ գազ: Գումարային արտահայտությամբ ստացվում է, որ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց բանաձևով մեր երկիրը 40մլն 708 հազար 600 դոլարի էլեկտրաէներգիայի դիմաց ստացել է 40 մլն 667.5 հազար դոլարի գազ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_207438.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել