
Ամեն օր հարյուրավոր մարդիկ են կորում, սակայն երբ կորում է միլիոնավոր դոլարների ունեցվածք ունեցող մեկը, սա զգալիորեն բարդացնում է իրավիճակը: Երբեմն նրանց անհետացման առեղծվածն այդպես էլ չի բացահայտվում:
10. Դոն Լյուիս
Կորած է 16 տարի
Դոն Լյուիսը էքսցենտրիկ միլիոնատեր էր: Նա իր կարողությունը կուտակել էր անշարժ գույքի բիզնեսից: Նա և իր կինը Ֆլորիդայում 140 ակր տարածությամբ հողատարածքը 200 վագրերի համար ապաստարան էին դարձրել:
1997 թ. ապրիլին Քերոլը հաղորդեց, որ 60 տարեկան Դոնն անհետացել է: Հաջորդ օրը նրա մեքենան գտան օդանավակայանում: Բանալիները մեքենայի մեջ էին: Պարզ դարձավ, որ անհետացումից երկու ժամ առաջ Լյուիսն իր կնոջ դեմ ընտանեկան բռնության մեղադրանք էր ներկայացրել: Նրա կինը սպառնացել էր սպանել նրան: Առաջին ամուսնությունից Լյուիսի երեք աղջիկները կարծում են, որ հենց Քերոլն է մեղավոր նրա անհետացման մեջ: Քերոլն այս մեղադրանքները ծիծաղելի է համարում:
9. Գումա Ագիար
Կորած է 1 տարի
2012 թ. հունիսին 35-ամյա Գումա Ագիարի ձկնորսական նավակը հայտնաբերվեց Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի ափերին: Նավի վրա գտնվեցին Ագիարի դրամապանակն ու բջջային հեռախոսը: Նրա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին: Մինչ անհետացումը Ագիարը հիվանդանոց էր ընկել, քանզի նա տառապում էր երկբևեռություն խանգարումով: Նա խնդիրներ ուներ դատական համակարգի հետ և ամուսնալուծության եզրին էր: Նա և իր կինը ունեցվածքի բաժանման շուրջ վեճեր էին ունենում: Նրա անհետացման պատճառն ու հանգամանքները մինչ այժմ էլ բացահայտված չեն:
8. Կամիլա (Քեմ) Լիման
Կորած էր 10 տարի
Կամիլա Լիմանը ծնվել է հարուստ ընտանիքում: Կյանքի վաղ շրջանում Կամիլան պաշտոնապես փոխել է իր անունը` Կամիլայի փոխարեն գրվելով Քեմ: Դրանից հետո նա սկսել է ապրել իբրև տղամարդ:
Երբ Քեմ Լիմանը 1987 թ.-ին` 54 տարեկան հասակում, անհետացավ` իր հետ վերցնելով որոշակի կանխիկ գումար, հագուստ և թանկարժեք զարդերով լի ճամպրուկ, մարդիկ ասում էին, որ նա գնացել է Եվրոպա սեռափոխության վիրահատության ենթարկվելու: Նա այդ վիրահատության մասին հաճախ էր խոսում նախքան անհետանալը: Ջորջ Օնեյլը հետևում էր, որպեսզի բնակարանը կարգին վիճակում պահպանվի: Նա չհայտնեց Լիմանի անհետացման մասին և շարունակեց զբաղվել տնային տնտեսությամբ և խնամել Լիմանի շներին: Լիմանի ունեցվածքի մի մասը հասնում էր Ջորջ Օնեյլին: Քեմի մարմինը 10 տարի անց հայտնաբերեցին նրա տան տղմազատիչ սարքի մեջ (սարք, որտեղ հավաքվում են կեղտաջրերը): Նրա մարմնի վրա հայտնաբերվեցին կրակոցի հետքեր: Ջորջ Օնեյլը հերքում էր, որ առնչություն ունի տվյալ մարդասպանության հետ: Այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ նա է սպանել Քեմին, սակայն նրան հետագայում մեղադրեցին Լիմանի ունեցվածքը մսխելու մեջ:
7. Քեվին Մքգիվեր
Կորած էր 8 ամիս
8 ամիս շարունակ անհայտ կորած իռլանդացի ձեռնարկատիրոջը տեսել են քաղաքի փողոցներից մեկում հյուծված և մտամոլոր թափառելիս: Նա անշարժ գույքի բիզնեսով էր զբաղվում: 68-ամյա Քեվին Մքգիվերը հայտնել է ոստիկանությանը, որ նրան առևանգել են և պահել են բեռնարկղում: Նրա անհետացման մանրամասները ջրի երես դուրս եկան, երբ ոստիկանությունը սկսեց հարցաքննել նրան: Պարզվեց, որ նա բստրել էր առևանգման պատմությունը` ֆինանսական ճնշումներից խուսափելու համար: Նա իրականում այդ ամբողջ ընթացքում ապրում էր մի հեռավոր շրջանում: Մքգիվերի բիզնեսն անկում էր ապրում, և նրան կասկածում էին խարդախության մեջ: Նա կարծում էր, որ լսելով առևանգման հետ կապված պատմությունը` իր նախկին հաճախորդները կվախենան իրենից գումար պահանջել, որպեսզի նրանց չմեղադրեն առևանգման մեջ: Մքգիվերին ձերբակալեցին ոստիկանությանը մոլորության մեջ գցելու համար:
6. Բոբ Հերոդ
Կորած է 4 տարի
Բոբ Հերոդը 81 տարեկան էր: Նա նոր էր ամուսնացել, երբ 2009 թ.-ի հուլիսին անհետացավ Կալիֆորնիայի իր տնից: Մինչ այդ նա պատրաստվում էր դիմավորել իր նոր կնոջը: Նրան օգնում էր իր փեսան` Ջեֆ Մայքլզը: Երբ Մայքլզը եկավ Հերոդի տուն, նա տեսավ, որ դուռը փակ է: Նրա աներն ասես գետնի տակ էր անցել: Նա տարեց էր, և նրա տեսողությունը թույլ էր: Հերոդը միլիոնատեր էր, սակայն նրա նոր կնոջը օրենքով դեռևս ոչինչ չէր հասնում նրա ունեցվածքից, քանզի Հերոդը նոր կնոջ անունը չէր հիշատակել իր կտակում: Հերոդը ունեցվածքի պատճառով վեճեր էր ունենում իր աղջիկների հետ: Նա նաև մեծ գումար էր պարտքով տվել ընկերոջը: Մի խոսքով, նրա անհետացման մեջ կասկածվում էին տարբեր մարդիկ, սակայն այդպես էլ չհաջողվեց պարզել նրա անհետացման հանգամանքներն ու մեղավորներին:
Շարունակելի...