Բելգիացի գիտնականների հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ զբաղեցրած պաշտոնն ու ունեցած գիտելիքների անհամապատասխանությունը կարող են դեպրեսիայի պատճառ հանդիսանալ: Եթե Դուք այդպիսի պրոբլեմի առաջ եք կանգնած, ապա այս հոդվածը Ձեզ համար է:


1. Հասկանալ խնդիրը

4-sposoba-spravitsja-s-depressiej-na-rabote-1.jpg

Եթե Ձեզ թվում է, որ Ձեր գիտելիքների մակարդակը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, և Դուք զգում եք, որ Ձեզ լավագույն ձևով չեք դրսևորում, ապա պետք է լուծեք այդ հարցը, այլ ոչ թե խուսափեք դրանից կամ, ավելի վատ, համակերպվեք դրա հետ: Ուժերը սխալ իրացնելուց առաջացած դժգոհության և անբավարարվածության զգացումը Ձեզ հանգիստ չի թողնի և ստիպված կլինեք ամեն անգամ բախվել դրա հետ:

Այդ պատճառով հարցին պետք է այլ կերպ մոտենալ: Դուք կարծում եք, որ արժանի եք ավելիի՞ն: Ապա մտածեք` ինչո՞ւ Դուք դա չեք ստանում: Մի՞գուցե Ձեզ պետք է հաստատակամություն և տոկունություն: Թե՞ իրականում հենց Ձեզ համար է նախատեսված այն տեղը, որտեղ Դուք հիմա գտնվում եք:

Պարզելով պատճառը (կարևորը չգալ այն կարգի եզրակացությունների, ինչպիսիք են` «իմ ղեկավարը տխմար է» կամ «կյանքն անարդար է», խնդիրը պետք է Ձեր մեջ փնտրեք)` պետք է գտնել դրանից ազատվելու ճանապարհները: Այս իրադրությունում կարելի է բավարարվել ինքնաբուժմամբ, քանի որ դա շատ տարածված խնդիր է և շատ հեշտ լուծվող:


2. Գտնել հոբբի, որը կկարողանա լրացնել դատարկությունը

4-sposoba-spravitsja-s-depressiej-na-rabote-2.jpg

«Դատարկությունը», որն առաջանում է աշխատավայրում պոտենցիալը չիրացնելու պատճառով, կարող է լրացվել ինչ-որ այլ կերպ: Պետք չէ ձեռքերը վայր դնել և չօգտագործել պոտենցիալ կարողությունները: Այդ նպատակով Դուք կարող եք հոբբի գտնել և, ով գիտի, ինչի դա կարող է վերածվել: Կապ չունի, թե Դուք քանի տարեկան եք, ինչ կարգավիճակ ունեք կամ ինչ սեռի եք: Կարևորն այն է, որ Դուք միշտ կարող եք զբաղվել նրանով, ինչ Ձեզ դուր է գալիս: Եթե ունեք ստեղծագործական պոտենցիալ, ուղղեք այն ճիշտ ճանապարհով, օգտվեք նրանից, մի թողեք, որ այն հանգչի: Դուք կարծում եք, որ Ձեր ինտելեկտուալ կարողություններն ամբողջությամբ իրացված չե՞ն: Դե ինչ, այդ հարցը կարելի է տարբեր ձևերով լուծել. նոր լեզու սովորեք, ուրիշ մասնագիտություն ստացեք, չէ՞ որ դա երբեք ավելորդ չի լինի:

 

3. «Աշխատանքային սիրավեպ»

4-sposoba-spravitsja-s-depressiej-na-rabote-3.jpg

Հաջորդ քայլը դատարկությունը լրացնելուց հետո հաճելի պահերի որոնումն է սեփական աշխատանքում: Մտածեք` արդյո՞ք արժե այդպես դժբախտ լինել, ինչպես Դուք հիմա եք: Չէ՞ որ կարելի է ամեն ինչում տեսնել գեղեցիկը: Այդ պատճառով շատ լավ տարբերակ է «աշխատանքային սիրավեպ» սկսելը, և պարտադիր չէ ավանդական պատկերացումով: Եվ այդքան էլ կարևոր չէ, թե դա ինչ կլինի` րոպեական ֆլիրտ հաճախորդների հետ, նոր ընկերություն աշխատակցի հետ կամ էլ թե սիրելի երգչի նոր սկավառակը, որն ուղեկցում է Ձեզ ամբողջ աշխատանքային օրվա ընթազքում: Միացրեք Ձեր երևակայությունը և անպայման կգտնեք այն, ինչ կարելի է սիրել չսիրելի աշխատավայրում:  


4. Փոխել աշխատանքը


Դե ինչ, եթե Ձեզ թվում է, որ ոչ մի միջոց չի կարող Ձեզ օգնել դեպրեսիան հաղթահարել, ոչինչ չի կարող Ձեզ ուրախացնել, ապա ինչու՞ չփոխեք աշխատանքը: Դեպրեսիայի պատճառը առաջին հերթին կարող է լինել սովորական վախը փոփոխությունների հանդեպ: Եթե Դուք նախկինում վախենում էինք անգամ մտածել դրա մասին, ապա հիմա ճիշտ ժամանակն է: Ե՞րբ, եթե ոչ հիմա: Համարձակություն հավաքեք, և հուսահատության այդ զգացումը կանհետանա, երբ հայտնվեն նոր նպատակներ, նոր աշխատանք, նոր հնարավորություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել