Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հայտարարել է, որ Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայերի ցեղասպանությունը: 
Հիմա էլ Եգիպտոսը, քանի կար Իսրայելն էր նույն կերպ ճանաչում Ցեղասպանությունը և այս դերասանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին: Հայերի ցեղասպանությունը քաղաքական գործիք է մի քանի երկրների համար, որ ճնշեն Թուրքիային: Կարծում եմ, որ բարձր մակարդակով պետք է պատասխան տանք Եգիպտոսին, ինչը չարվեց Իսրայելի նկատմամբ: Սա ևս մեկ ապացույց է, որ մենք ինքներս պետք է հզոր լինենք և հույսներս դնենք միայն մեր վրա, որ չդառնանք քաղաքական գործիք ուրիշների համար: Իսկ որ ժամանակը կգա, և Արևմտյան Հայաստանում կանցկացվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաժողովը, դրանում ոչ մի կասկած չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել