Բոլորը պայքարում են ֆեյքերի դեմ, չեն ցանկանում, որ իրենց ընկերներում ֆեյքեր լինեն, բայց վերջին անգամ ինքներդ ձեզ ե՞րբ եք հարց տվել, թե այս կյանքում Դուք ո՞վ եք, և որն է Ձեր դերը: Իհարկե, շատերը վստահաբար կասեն` մենք գիտենք, թե որն է մեր դերը այս կյանքում, սակայն ամենապարզունակ հարցին` իսկ դու ի՞նչ ես ուզում կյանքում, կսկսեն մտածել ու կդժվարանան միանգամից պատասխանել: 
Ի՞նչ է ստացվում. մարդիկ պայքարում են ֆեյքերի դեմ` չզգալով, որ իրենց գոյությունն արդեն իսկ «ֆեյք» է: Որ իրական կյանքում մարդիկ, որոնց տեսնում են, նրանք ավելի իրական «ֆեյք» են` համեմատած վիրտուալ ֆեյքերի հետ: Կանգնում ես հայելու դիմաց, և քեզ թվում է` դու գիտես` ում ես տեսնում հայելու մեջ և հանկարծ դեմքիդ վրա տեսնում ես մի գիծ, որը դու չէիր նկատել ու սկսում ես նորովի ճանաչել քո դեմքը, իսկ գծերը տարիքի հետ շատանում են ու ինքնաճանաչողությունը դառնում է քո կյանքի անբաժան մի մասնիկը: Ու միայն մահվան մահճում կարող ես ասել, թե ով էիր դու այս կյանքում և ինչ արեցիր մարդկանց համար: Քո անունը կարող է մնալ դարերում, ու պարտադիր չի, որ այն մնա ամբողջ մարդկության համար` պետք է հասնել գոնե նրան, որ քո շառավիղները քեզ չմոռանան: Ու միևնույնն է, կյանքը շատ բարդ ու տգեղ է, սակայն նրա գեղեցկությունը երբեք չես փոխի ոչնչի հետ:
Կյանքում «ֆեյք» չլինելն է կարևոր:
Բարի լույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել