
Անհրաժեշտ է՝
- 5 լոլիկ
- 200 գ. պանիր
- 200-250 գ. սունկ
- 1 սոխ
- 2 հավկիթ
- 1/2 ճաշի գդալ յուղ
- 15 գր. կարագ
- կաթ
- չորացրած հաց
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել:
Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել:
Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը:
Հավկիթները հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը:
Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով: Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել