Էս մեր թանկացումների դեմ պայքարող <ակտիվիստ> երիտասարդները հրապարակային <ինքնասպանություն> են գործում, որ ի՞նչ անեն..

Երեկ ամբողջ օրը համացանցում օրենքներից ու օրենսդրական ակտերից մեջբերումներ, հղումներ էին անում, մի տեսակ շատ դրական բան տեսա դրանում: Հետո իրավիճակը կարծես գլխիվայր շուռ եկավ. <ակտիվիստները> հիստերիա բարձրացրին, թե իրենց երեք անդամին` Մելիք Դավեյանին, Կարեն Հարությունյանին և Գոռ Առաքելյանին ոստիկանները <առևանգեցին>: Էս <առևանգել> բառի վրա, նախորդ` են արգիշտիի դեպքով մի լավ ծիծաղել եմ, հիմա էներգիա չկա: Ինչ-որ է. սա առիթ եղավ, որ մի քանի ժամ ներսի մաղձը դուրս տան ոստիկանության հասցեին: Էս էլ անցնենք, գանք գլխավորին, քիչ առաջ ոստիկանությունը պարզաբանում հրապարակեց. ստորև կարող եք նաել, բաաայց, մի մեջբերում ու մի հարցադրում մեր ակտիվիստներին.< ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին>: 
Հարց, այ <խելոքներ>, բա էդ ողջ օրը որ օրենքներն էիք հրապարակում համացանցում, էդ ի՞նչ էր. ինչու՞ եք ամեն քայլի հակասական բաներ անում: Էս ի՞նչ հրապարակային ինքնասպանությունա, խի՞ եք ձեր գործը թաղում կեղտի մեջ:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել