
Operativ.am-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի և ինչու չէ նաև DJ Փերիս Հիլթոնը վստահեցնում է, որ հիմար շիկահերը պարզապես կերպար է, որում նա մնացել է երկար տարիներ:
Ամեն ինչ սկսվել է «Պարզ կյանք» ռեալիթի շոուից, որում նա նկարահանվել է իր ընկերուհու` Նիկոլ Րիչիի հետ:
«Նախքան այդ՝ ես երբեք տեսախցիկի առաջ չէի կանգնել: Իրականում ես չգիտեի` ինչ անել: Պրոդյուսերներն էին որոշել մեր դերերը. Նիկոլը պետք է դառնար սկանդալներ անող անձնավորություն, իսկ ես`հարուստ թեթևամիտ շիկահեր: Ես փորձել եմ խաղալ այդ դերը: Ես չէի հասկանում, որ ստիպված եմ լինելու խաղալ այդ դերը հետագա 5 տարիներին ևս»: Նա նաև հավելել է. «Իմ մասին գոյություն ունեն տարբեր սխալ կարծիքներ. Մարդիկ ինձ դատում են «Պարզ կյանք»-ի հիման վրա: Նրանք չեն հասկանում, որ դա պարզապես դեր էր` մտածելով, թե ես հիմար եմ»,- բողոքում է 32-ամյա շիկահերը: