բան կա, որին միշտ նախանձել եմ ու կնախանձեմ՝ սեւ, սարսափելի, ուժեղագույն նախանձով․

Առաջինը, միշտ նախանձել եմ էն էրեխեքին, որոնք ապրել են ծովափնյա քաղաքներում, ու կարող էին ամեն օր տնից փախնել, գնալ նավահանգիստ ու թքելով արգելքների վրա բարձր բետոնե պատերից ցատկել ծովը՝ նավերի, նավակների մեջ։ Առաջի անգամ էդ ծայրահեղ մանկական ադրենալինախառը ազատության մասին Իսկանդեռի մոտ կարդացի, տարիներ հետո Բաթումիում աչքովս տեսա, էլ ավելի նախանձեցի։

Երկրորդը, միշտ նախանձել եմ Թուռ ՀեյեռդալինԺակ Իվ-Կուստոին ու իրանց նմաններին

Երրորդն էլ, նախանձում եմ վիրտուոզ երաժիշտներին, բայց ոչ թե տեխնիկական ունակությունների համար, այլ երաժշտական գործիքի հետ միաձուլվելու, ջուր լցնելու պես հեշտությամբ երաժշտությունը ստեղծելու հնարավորության համար։

Փաստորեն էլ նախանձելու բան չունեմ, մնացածը կամ չեմ ուզում, կամ որ ուզեմ՝ կունենամ կամ կանեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել