Մի պահ երբ տեսա, նույնիսկ աչքերիս չհավատացի: Էս չլինի՞ որոշել են փողոցներում հեծանիվների համար կայանատեղիներ պատրաստեն:

Հեծանիվների համար նախատեսված կայանատեղի  Շահումյանի հրապարակում

Այոոոո, ուր էր մեզ սենց բախտ մեկ էլ, ինչ-որ Սիթի Փրոմոուշըն ընկրություն հեծանիվների կայանատեղիներ ա տեղադրում: Ճիշտ ա փոքր-մոքր են, բայց դե չեղածից լավ ա: Մոտ ապագայում երևի դաժե կշատանան: Ուղղակի սիթիփրոմոուշըն7@մեյլ.ռու այ սենց մեյլ ունեցող ընկերության ինչին ա հեծանիվների կայանատեղիներ պատրաստելը ինչ-որ չեմ ջոգում: Դե ժամանակը ցույց կտա դեռ, բայց որ կա արդեն վատ չի:Մանրից հեծանիվ քշելու կուլտուրան գնում ա առաջ իրա բոլոր հետևանքներով, դժվարություններով ու նորամուծություններով: Կայֆոտ ա էլի: Ահա այս հեծանիվների կայանատեղին գտնվում է Շահումյանի հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել