Ինչ գին կունենա Կաթողիկոսի լռությունը Վերջին շրջանի զարգացումները մեր երկրում բավականին դրական տեղաշարժեր են արձանագրում հասարակությանը շրջանում: Բացի այդ շատանում ու շատանում են խնդիրները, հարցերը տարբեր ոլորտներում: Սոցիալական հարցերից սկսած մինչև քաղաքական և գերթե ոչ մի ոլորտ զերծ չի մնում քննադատություններից, վերլուծություններից և մեկնաբանություններից: Վերը նշվածն, ըստ իս մի միայն ողջունելի է, քանի որ եթե չլինեն հակասություններ, ապա չենք կարող առաջընթաց ունենալ: Այս օրինաչափությամբ էլ առաջնորվելով` պետք է ցանկցած խնդրի` հակասության, առաջ քաշվի համարժեք լոծում: Խնդիրներն այս անգամ չշրջանցեցին նաև եկղեցուն: ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին հասցեին ինչ-որ բան գրելն ամեևին էլ ինձ հաճույք չի պատճառում, սակայն սա չի նշանակում նաև, որ պետք է լռել և չխոսել հարցերի շուրջ, որոնք պատխաններ են պահանջում:

Հայոց եկեղեցու` ազգապահպան դերի մասին բազմիցս է խոսվել և կարոևերվել է եկեղեցու կատարած գործառույթը պետության չգոյության պարագայում: Սակայն սա էլ իր հերթին չպետքէ առիթ կամ պատճառ լինի, որ առկախված հարցերը մնան առկախված: Մայր աթոռի վերջին ամիսների գործունեությունը չափազնց հետաքրիր է: Տարբեր Հոգևոր օջախներ, որոնք գործում են օտար երկրներում իրենց հովիվների ձեռամբ նամակագրական կապ են հաստատել Գարեգին Բ-ի հետ և մեղմ ասած այնքան էլ հաճելի բաների մասին չեն խոսում մեր հոգևորականները: Միմիանց հասցեին հնչող քննադատական նամակներն իրենց հերթին բացահայտում են մեր եկեղեցու պերճանքն ու թշվառությունը: Մայր աթոռ են նամակներ հասցեգրվում Ֆրանսիային, Երուսացեմից և եթե նույն ոգով առաջնորդվի Մայր եկեղեցին, ապա նամակների տեղատարափ կսկսվի, քանի որ ոչ բոլորն են մտածում այնպես ինչպես հենց ինքն է մտածում` Գարեգին Բ-ն: Այս խնդիրների մասին խոսում են բոլորն ու անխտիր բոլորը, բացի Գարեգին Բ-ից: Սովորաբար ազգի հոգևոր առաջնորդները աչքի չենք ընկնում զազրախոսություններով և անընդհատ տեսախցիկների առջև խոսելու մոլուցքով, բայց հարկ եղած դեպերում նրանց խոսքն է, որ ամենից պահանջվածն է, որը չլսվեց 2008-ի մարտի 1-ին, ինչու չէ նաև այս տարի ապրիլի 9-ին:

Գարեգին Բ-ի այս հարցերում լռելը հասկանալի է գրեթե բոլոր մարդկանց մոտ, ովքեր առողջ բանականությամբ են օշտված: Քաղաքական, չափազանց քաղաքական իրադարձություններից մեկի ժամանակ ամնից պահանջված մարդը, որը պետք գար Միասնիկիանի արձանի մոտ դա Գարեգին Բ-ն էր, ամենից զորեղ մարդը, ով կարող էր կանխել Երևանի կենտրոնում անմեղ քաղաքացիների գնդակահարությունները, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ոչ, թե Ռոբերտ Քոչարյանն էր կամ նրա ժառանգը, այլ Վեհափառը: Ինչու նա չեկավ, ինչու նա չխոսեց և վերջապես ինչուների մի շղթա, որոնք արդեն էլ հարցեր չեն: Պետք է նկատել նաև, որ նախորդ դեպքն անմիջական կապ չունեին Մայր աթոռի հետ, սակայն անուղակիորեն կապված էին ինչու չէ նաև հոգևոր հովվի հետ: Այս անգամ, սակայն հարցը չի վերաբերվում ընտրությունններին կամ ուրիշ խնդրի: Այս անգամ վտանգի տակ է հոգևոր իշխանությունը, որն իր ողջ հերարխիայով հայտնվել է քաոսային իրավիճակում:

Մի պահ պատկերացրեք, որ իրենց կապը Մայր եկեղեցուց կտրեն սփյուռքում գործող բոլոր հոգևոր օջախները և լիակատար մեկուսացման կանգնեցնեն Գարեգին Բ-ի իշխանությունը: Եթե Մայր աթոռը շարունակի կրել նույն կեցվացը, փորձելով ամեն հարց պահել իրներսում, վերը նշված միտքը իրականություն կարող է դառնալը: Ամեն թեմա չէ, որ լռեցնելով կարելի է կարգավորել, մի օր կարող է դա պայթել, այս դեպքում պայթյունն ուղակի ճակատագրական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն հոգևորականների համար, այլ նաև բոլոիս: ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն մի քանի տարի առաջ խոսելով կրկին Մայր առոռին և իրեն քննադատողների մասին` ասել էր բառացիորեն հետևյալը. «Թուլացելով եկեղեցուն թուլացնում են պետությանը»: Իհարկե ճշմարտություն կա այս խոսքում, սակայն սա հասարակությանը ծանոթ ոճ է և վերջապես վաղուց եկեղեցին անջատ է պետությունից:

Հետաքրքիր է, ինչը կարող է ստիպել Կաթողիկոսին հրապարակավ խոսելու, բացատրելու իր հոտին, թե հարցն ինչում է կայանում, այ ոչ թե ինչ-որ ՀԿ-ների միջոցով կամ հայտնի հրապարակախոսների միջոցով փորձում է ծածկել հարցը: Չէ, որ սա մի հարց է, որ անձմաբ կաթողիկոսին է վերաբերվում և նրա «թիմին»: ՀԳ Թող տարօրինակ չթվա, բայց կաթողիկոսի լռությունը կարող է աղետալի լինի, թե իր և թե շատ ու շատ հոգևորականների վրա: Հոգևորականները պիատակվորումներ վերցնելով իրենց վրա` պիտակավորումեն նաև եկեղեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել