Միանգամից ոչ մեկն էլ երկիր ու մշակույթ չի հանձնում, մի մասը հանձնում է իր փայ այբուբենը ու տուրք տալիս այսպես կոչված լատինատառ կամ կիրիլատառ հայերենին, մի մասը արտագաղթում ու չի հետևում իր երեխաների դաստիարակությանը, որ գոնե մայրենի լեզուն պահեն, մյուս մասը թռնում է բանակից, մեկ այլ մաս ուղղակի պանիկա է տարածում ու ստիպում, որ Հայրենիքում աշխատող ու ապագա տեսնողն էլ հիասթափվի: Այսպես էլ ապրում ենք` ուժեղ ձեռքի կարոտով ու գոնե մոտական 5 տարվա տեսլականով: «Շարունակեք» հանձնել ձեր փայ Հայրենիքը ու բողոքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել