Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5
Դանիելե Իմբո և Ռիչարդ Պետրոն
Դանիել Իմբոն և Ռիչարդ Պետրոնը ֆիլիադելֆիացի զույգ էին: Նրանք 2005 թ. փետրվարի 9-ին իրենց ընկերների հետ խմիչքներ էին վայելում: Մոտավորապես 23:30 նրանք դուրս եկան իրենց ընկերների տնից: Դրանից հետո նրանք ասես գետնի տակ էին անցել: Երկուսն էլ նախորդ զուգընկերներից երեխա ունեին, այնպես որ անհավանական կլիներ, որ նրանք լքեին իրենց երեխաներին: Ենթադրվում էր, որ զույգը ավտոմեքենան սխալ ուղղությամբ է վարել և ընկել է մերձակա Դելվեյր գետը: Գետում որոնողական աշխատանքներ իրականացվեցին, և մի քանի ավտոմեքենա հայտնաբերվեց, սակայն դրանցից և ոչ մեկը չէր պատկանում Դանիելեին և Ռիչարդին: Շուտով խուզարկության ենթարկեցին Դանիելեի ամուսնուն` Ջո Իմբոյին, ում հետ վերջինս խզել էր կապերը: Ջոն հեռախոսով սպառնալիքներ էր ուղղել Ռիչարդի հասցեին: Ռիչարդի և Դանիելեի անհետացումից ութ տարի է անցել, սակայն դեռևս չի հաջողվել բացահայտել այդ դեպքի խորհրդավոր մանրամասները:
4
Հյու Ֆամ և Հյու Թրան
2005 թ. մայիսին Հյու Ֆամն ու Հյու Թրանը ուղևորվեցին Կարիբյան թերակղզի` ծովային ճանապարհորդության: Նրանք իրենց դուստր Շարոնին և իրենց թոռնուհուն տարան իրենց հետ: Մայիսի ութի կեսգիշերին աղմուկ բարձրացավ, որ Շարոնի ծնողներն անհետացել են: Շարոնն անմիջապես սկսեց փնտրել իր ծնողներին և նավի անձնակազմին հայտնեց նրանց անհետացման մասին: Շատերն ասում էին, որ նրանք ինքնասպան են եղել, սակայն նրանց ընտանիքի անդամները չէին հավատում այս վարկածին: Նրանց անհետացումից միայն օրեր անց կատարվեցին որոնողական աշխատանքներ: Ցավոք սրտի, դրանք ապարդյուն անցան, և չհաջողվեց գտնել Շարոնի ծնողների դիակները: Շարոնը և նրանց ընտանիքի մյուս անդամները բազմիցս քննադատել են նավի անձնակազմին, քանզի նրանք շարունակել են նավի սովորական ընթացքը այն բանից հետո, երբ պարզ է դարձել զույգի անհետացման մասին: Հենց այդ պատճառով էլ որոնողական աշխատանքները մի քանի օր ուշացումով են սկսել:
3
Միտչել Վեյսեր և Բոնիտա Բիքվիթ
1973 թ. հուլիսի 27-ին 16-ամյա Միտչել Վեյսերը Նյու Յորքում հանդիպեց իր 15-ամյա ընկերուհի Բոնիտա Բիքվիթին: Նրանք պայմանավորվեցին համերգային փառատոնի գնալ, սակայն դրանից հետո նրանք անհետացան, և անգամ պարզ էլ չէր, թե արդյոք նրանք գնացել էին համերգին: Սկզբում հետաքննությունն իրականացնողները մտածում էին, թե երիտասարդ զույգը միասին փախել է, սակայն նրանց ընտանիքները չէին հավատում, որ սա ճիշտ է: 2000 թվականին այս պատահարի հետ կապված նոր բացահայտումներ եղան: Ալին Սմիթ անունով մի ականատես հայտնվեց, որ համերգից հետո նա տեսել է երկու հոգու, որոնք հնարավոր է, որ Միտչելն ու Բոնիտան լինեին: Սմիթն ասաց, որ նա այդ ժամանակ ավտոմեքենայով է եղել: Նա ավտոմեքենայից դուրս է եկել, որպեսզի գետում լողա: Այդ պահին նա տեսել է, որ Բոնիտան խեղդվում է ջրի մեջ, իսկ Միտչելն էլ սուզվում է` նրան փրկելու: Ոստիկանները տարօրինակ են համարում, որ Սմիթը այս մասին հայտնել է ոչ թե դեպքի պահին, այլ միայն 26 տարի անց: Քանի որ Սմիթի պատմությունը կասկածելի է, Միտչելն ու Բոնիտան մինչ այժմ անհայտ կորած են համարվում:
2
Քոնոր և Շեյլա Դվայրներ
Իռլանդիայի պատմության մեջ մարդկային անհետացման ամենատարօրինակ դեպքերից մեկը տեղի է ունեցել 1991 թ.-ին: Քոնոր և Շեյլա Դվայրները խորհրդավոր կերպով անհետացան: Նրանց վերջին անգամ տեսել են ապրիլի 30-ին, երբ նրանք գնացել են Սուրբ Պատրիկի եկեղեցի` պատարագին մասնակցելու: Շաբաթներ շարունակ նրանց մասին ոչ մի տեղեկություն չկար, և Շեյլայի քույրը որոշեց այցելել նրանց տուն: Երբ դռանը ոչ ոք չմոտեցավ, նա որոշեց դիմել ոստիկանություն: Ոստիկանությունը ժամանեց և կոտրեց դուռը, սակայն Դվայրները ներսում չէին: Տունը միանգամայն կարգին վիճակում էր: Թալանի կամ ներխուժման հետք իսկ չկար: Նրանց բոլոր անձնական իրերը սովորականի պես իրենց տեղում էին: Խուզարկուները պարզեցին, որ Քոնոր Դվայերը նախկինում` 1980-ականներին, ևս մի քանի տարի շարունակ անհետ կորած է եղել: Դրանից հետո նա վերադարձել է, սակայն երբեք չի բացատրել, թե որտեղ է անցկացրել այդքան տարի: Այս անգամ Քոնորն այդպես էլ չվերադարձավ: Նրա կնոջը գտնել ևս չհաջողվեց: Նրանց անհետացումից արդեն 20 տարի է անցել:
1
Վիլյամ և Մարգարեթ Փեթերսոններ
1957 թ.-ին 52-ամյա Ուիլյամ Փեթերսոնը և նրա 42-ամյա կին Մարգարեթը անհետացան Տեխասի իրենց տնից: Նրանք թողել էին իրենց մեքենաները, իրենց կատվին, իսկ նրանց տունը չափազանց թափթփված էր: Սկզբում հավատում էին, որ նրանք երկարատև արձակուրդի էին գնացել Ֆլորիդա, սակայն հարևաններից մեկը հինգ ամիս հետո հաղորդեց, որ Փեթերսոնները դեռևս չեն վերադարձել: Հարևանը Փեթերսոնների տուն էր այցելել այն գիշեր, երբ նրանք անհետացել էին, և հաղորդեց, որ Փեթերսոնները շատ նեղված էին այդ օրը:
Անհետացումից որոշ ժամանակ անց մի գրություն ստացվեց Ուիլյամից: Գրության մեջ նա կարգադրում էր, թե ինչպես բաժանել իր ունեցվածքը և ինչպես տնօրինել իր բիզնեսը: Ըստ այդ գրության` նրա բիզնեսն ու ունեցվածքը պետք է բաժանվեր նրա երեք աշխատողների միջև: Հետաքնությունն իրականացնողները կասկածում էին, որ այդ գրությունը Ուիլյամից չէ: Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե ինչ է կատարվել Փեթերսոնների հետ: