
1. «Omaha Beach, Նորմանդիա, Ֆրանսիա», Ռոբերտ Կապա, 1944 թ.: Այս լուսանկարը ֆոտոթղթակցի մասնագիտությունը բացարձակ նոր աստիճանի հասցրեց:
Զինվորական լուսանկարիչ Ռոբերտ Կապայի ամենահայտնի լուսանկարները ստացվել են 1944թ.-ի հունիսի 6-ի առավոտյան, երբ հետևազորների առաջին խմբերի հետ Նորմանդիայի ափ էր դուրս եկել կոալիցիոն զորքերի ժամանման պահին և ընկել կրակահերթի տակ:
Կապան ստիպված էր ջրի մեջ սուզվել, որպեսզի խուսափեր կրակահերթից: Նա հրաշքով փրկվեց: Բայց նրա օգտագործած չորս լենտերից մնաց միայն 11 լուսանկար: Մյուսները փչացրել էր լաբորանտը, ով շտապում էր նյութերը փոխանցել «Life» ամսագրին:
2. «Գաղթականների մայրը», Դոլոտեա Լանժ, 1936 թ.: Այս լուսանկարը ցույց տվեց ամբողջ աշխարհին Մեծ Ճգնաժամի իրական դեմքը
Լեգենդար լուսանկարիչ Դոլոտեա Լանժն այս լուսանկարն արել է բանջարեղեն հավաքողների ճամբարում, Կալիֆորնիա, 1936թ.: Այդպես նա ցանկանում էր աշխարհին ցույց տալ ազգի տոկունությունը ծանր ժամանակներում:
Լուսանկարի հրապարակումը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ: Թոմսոնների ընտանիքի պատմությունը մեծ արձագանք գտավ հասարակության մեջ: Գաղթականների հարցերով զբաղվող կառույցները ուտելիք և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկեցին ճամբար: Դժբախտաբար, Թոմսոնների ընտանիքն արդեն լքել էր ճամբարը, և նրանք այդպես էլ չստացան պետության կողմից ուղարկված օգնությունը:
3. «Գանդին և նրա ճախարակը», Մարգարետ Բորկ-Ուայթ, 1946 թ.: Լուսանկար, որը ստացվեց վերջին պահին:
20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Գանդին, չէր սիրում լուսանկարվել, բայց 1946թ.-ին «Life» ամսագրի թղթակցին՝ Մարգարետ Բորկ-Ուայթին, թույլ տվեցին լուսանկարել Գանդիին ճախարակի ֆոնի վրա, որը Հնդկաստանի անկախության, պայքարի խորհրդանիշն էր:
Քանի որ Գանդին տանել չէր կարողանում վառ լույսը, լուսանկարչին թույլ տվեցին անել միայն 3 լուսանկար: Մեկ այլ խնդիր էր Հնդկաստանի խոնավ կլիման, որի պատճառով փչանում էին ֆոտոխցիկները: Առաջին երկու լուսանկարները չէին ստացվել, բայց երրորդը ստացվել էր: Այս լուսանկարը նրա վերջին դիմանկարն էր, քանի որ երկու տարի անց նրանց սպանեցին:
4. «Le Violon dIngres», Մեն Ռեյ, 1924թ.
Մինչև լուսանկարի և ֆոտոշոփի թվային դարաշրջանը գոյություն ուներ Մեն Ռեյի դարաշրջանը: Ամենահայտնի լուսանկարիչներից մեկը չէր հոգնում պատկերների հետ անընդհատ փորձարկումներ կատարելուց:
5. «Ամենահայտնի լուսանկարը, որը ոչ ոք չի տեսել»
Այդպես է «Associated Press»-ի լուսանկարիչ Ռիչարդ Դրյուն անվանում Համաշխարհային առևտրի կենտրոնների զոհի լուսանկարը, ով դուրս էր թռել մահին ընդառաջ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին:
6. «Անհայտ ապստամբը» Տյանանմեն հրապարակի վրա
«Անհայտ ապստամբը» Տյանանմեն հրապարակի վրա: Ջեֆֆ Վինդերի այս լուսանկարի վրա պատկերված է ապստամբությունների մասնակիցը, ով կարողացել էր միայնակ կես ժամ կանգնեցնել տանկերը:
7. Զինվորականի լուսանկարը
Այս լուսանկարը, որտեղզինվորականը կրակում է ձեռնաշղթաներով ձերբակալվածի գլխին, ոչ միայն Պուլիտցերյան մրցանակ ստացավ, այլև հիմնովին փոխեց ամերիկացիների վերաբերմունքը Վիետնամում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:
8. «Dali Atomicus», Ֆիլիպ Հալցման, 1948թ.
Լուսանկար, որը սյուրռեալիզմը իրական դարձրեց: Հալցմանն այն միակ լուսանկարիչն է, ով իր կարիերան ծավալել է նկարելով թռիչքի մեջ գտնվող մարդկանց:
9. «Չե Գևարայի մարմինը», Ֆրեդդի Ալբորտա, 1967թ.
Լուսանկար, որը կենդանացրեց դիկտատորին: Այս լուսանկարի օգնությամբ Չե Գևարան հիշվեց որպես տառապյալ:
«Սնեյկ գետի հովիտը», Անսել Ադամս, 1942թ.
Լուսանկար, որը փրկեց բնությունը: Ադամսը ցույց տվեց ամերիկացիներին իրենց ազգային բնության գեղեցկությունը: Ի վերջո այդ տեղանքն ազգային պարկ հռչակվեց:
10. «Hindenburg» դիրիժաբլի պայթյունը
1937թ.-ին այս պայթյունը նկարահանել էին 22 լուսանկարիչներ: Այդ դեպքից հետո դիրիժաբլները համարվեցին տրանսպորտի վտանգավոր տեսակ: Այս նկարը ազդարարում է դիրիժաբլների արտադրության ավարտը:
11. Լուսանկար, որտեղ պատկերված է Հաղթանակի Զինանշանի բարձրացումը Ռեյխստագի վերևում: Եվգենիյ Հալդեյ, 1945թ.
13. Մարդկային սաղմի ձևավորման և զարգացման գործընթացը
1965թ.-ին Նիլսոնը մի շարք փորձարկումներից հետո կարողացավ համադրել միկրոֆոտոխցիկը և միկրոլուսավորիչը: Այդպես ստացվեցին ունիկալ կադրեր, որոնք ցույց էին տալիս մարդկային սաղմի ձևավորման և զարգացման գործընթացը: