
1in.am-ը գրում է.
Օգոստոսի 16-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը 15 տարեկան տղա երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը ջրափրկարարներով, Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են տեղի 50 բնակիչ:
Ժամը 18.40-ին Նորակերտ գյուղի մոտակայքում` Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս է բերվել Բաղրամյան գյուղի բնակիչ` 2001 թ. ծնված Մ. Ս.-ի դին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_207112.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել