Aysor.am-ը գրում է.

Հաճախ են աչքերի տակ հայտնվում սև շրջանակներ, որի պատճառը կարող է տարբեր լինել` սխալ սննդակարգ և այլն, կարող է նաև երիկամային, սիրտանոթային հիվանդությունների մասին վկայել:

Մասնագետներն առաջարկում են ավելի հաճախ լինել մաքուր օդում, քայլել, զբաղվել մարմնամարզությամբ, սահմանափակել կծու և աղի ուտելիքները:

Մի քանի դիմակներ` աչքերի սև շրջանակների խնդիրը մեղմելու համար:

Կարելի է պարզապես վերցնել մաքրած հում կարտոֆիլի երկու շրջանակ, դնել աչքերի տակ կամ ամբողջությամբ ծածկել աչքերը և հանգիստ վիճակում այդպես պառկել քսան րոպե:

Խաշեք կարտոֆիլը, տրորեք, որ դառնա պյուրե: Ընթացքում ավելացրեք կաթ: Երբ սառչի, դրեք աչքերի տակ քսան րոպեով, որից հետո լվացվեք սառը ջրով:

Մանր քերիչով անցկացրեք հում մաքրած կարտոֆիլը: Երկու թեյի գդալ քերած զանգվածը խառնեք մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ ցանկացած այլ բուսական յուղի հետ: Աչքերի շուրջ մաշկին քսեք բուսական յուղ, որից հետո դրեք պատրաստած զանգվածը: Քսան րոպեից լվացեք դիմակը կանաչ կամ սև թեյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել