Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերու` հայրենիք վերադառնալու ցանկությանըPanARMENIAN.Net -ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է ՀՀ ՊՆ տարածած տեղեկությանը, որ ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Օրուջևը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան։ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, պատասխանելով Apa լրատվական գործակալության հարցմանը, նշել է. «Ֆիրուզ Ֆարաջևը գերության մեջ է ավելի քան մեկ տարի։ Հայկական լրատվամիջոցները, պարբերաբար հղում տալով Ֆարաջևի հարցազրույցներին, գրում էին, որ Ֆարաջևը ցանկանում է անցնել երրորդ երկիր։ Ի՞նչն է փոխվել։ Բարդ չէ հասկանալը։ Հայաստանի ՊՆ վերջին հայտարարությունը բնականաբար կապված է Հակոբ Ինջիղուլյանի գերության հետ։ Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել հարցի առնչությամբ, որովհետև դրանով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունը»:

Գերիների փոխանակման հնարավորություն այս հայտարարությամբ չբացառվեց: Բայց ի տարբերություն հայկական կողմի, որ միշտ նշում է, որ պատրաստ է իր քաղաքացուն վերադարձել և Հակոբ Ինջիղուլյանի` հնարավորինս շուտ հայրենիք վերադարձի համար անում է հնարավոր ամեն ինչ, ադրբեջանական կողմի արձագանքի ենթատեքստում նույնիսկ հակառակն է նկատվում: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել հայ ռազմագերուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել