Panorama.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալվերդյանն ու «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը տարածել են բաց նամակ ուղղված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` կոչ անելով երաշխավորել ու ապահովել օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիուղլյանի վերադարձը Հայաստան:

Բաց նամակ-պահանջը բաց է ստորագրության համար:

Նախաձեռնության հեղինակները կոչ են անում կոմիտեի ղեկավարությանը, Երևանի ու Բաքվի գրասենյակների ղեկավարություններին` ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` ապահովելու համար կոմիտեի ներկյացուցիչների ու գերի ընկած զինվորի հանդիպումը, հնարավորություն տալ զինվորին կապ հաստատել ծնողների հետ: Նամակում խիստ մտահոգություն են հայտնում, որ ԿՄԽԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները չեն կարողացել դեռևս հանդիպել նրան, որևէ տեղեկություն նրանից հայկական կողմն ու ծնողները չունեն, ինչը, ըստ հեղինակների, ժնևյան կոնվենցիայի դրույթների խախտում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել