Մարդ ապշում է, թե ինչ խայտառակ անգրագետների է ընդգրկել հայակործան ՀՀԿ-ն: Ու նման պրոֆաններից մեկն էլ, ով ոչ ավել, ոչ պակաս ՀՀԿ-ի փոխնախագահի աթոռ է զբաղեցնում, Ռազմիկ Զոհրաբյանն է:
Այս «գիտունիկը» հայտարարել է, թե ԵՄ-ի հետ ասոցացումը ոչ միայն չի բերի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում, այլև դա մի բան էլ... խնդրում եմ Ձեր ուշադրությունը... ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Հայաստանի միջոցով Ռուսաստանը պատուհան ձեռք բերի դեպի Եվրոպա:
Հետաքրիր է, Զոհրաբյանը կյանքում գոնե աշխարհի քարտեզը տեսե՞լ է, պատկերացում ունի՞, թե որտե՞ղ է գտնվում Հայաստանը, որտե՞ղ՝ Ռուսաստանը և որտե՞ղ Եվրոպան... Պետք է բավականին լուրջ երևակայություն ունենալ, որպեսզի նման «խոհեմ» միտք հայտնել:
Լավ, մի պահ մոռանանք, որ Ռուսաստանը Եվրոպայի հետ ընդհանուր սահման ունի թե՛ ցամաքային, թե՛ ծովային: Մոռանանք նաև այն, որ Հայաստանն ինքը չունի սահման, և Հայաստանը ասոցացումից հետո Վրաստանում դեռ իր պատուհանը կգտնի: Մոռանանք, որովհետև անգրագետ մարդ է, հիմա դպրոցում լավ չի սովորել, դե հետո էլ մտել է ՀՀԿ... բայց ախր տրամաբանությունը դրա, դրա մտքի թռի՜չքը...
Հայաստանյան Կիսսինջերը հայտարարել է նաև հետևյալը.
«Դուք գիտեք, որ ռուսական տնտեսության բավականին ծանրակշիռ ներկայություն կա մեր երկրում: Եվ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ազատ առևտրի պայմանագրին, ապա ՀՀ-ում ռուսական բոլոր ընկերությունները նույնպես անցնելու են եվրաստանդարտների»...
Էդ ռուսները երևի ոչ Եվրոպայի տեղը գիտեին, ոչ էլ եվրոստանդարտներից էին լսել, փառք աստծո, Ռազմիկ Զոհրաբյանը մեծահոգաբար իրենց լուսավորեց: Ակնհայտորեն տկարամտության խնդիր ունեցող այս ՀՀԿ-ականը չի էլ հասկանում, որ ռուսական ընկերությունները հարկ եղած դեպքում կարող էին ասենք Ուկրաինայում էլ անցնեին եվրոստանդարտների, բայց ի՞նչ արեցին ռուսները... Ճիշտ է, Ուկրաինայի հետ առևտրային պատերազմ սկսեցին: Դե էլ չկրկնեմ էն փաստը, որ ռուսները եվրոպական ստանդարտների հետ առանց Հայաստանի ու այլ երկրի էլ կարող էին ծանոթանալ:
Մի խոսքով, ինչ Գալուստ Սահակյանը, ինչ սա, կաթնային եղբայրներ են աչքիս ու պարապ վախտերը իրար հետ մրցում են, թե ով ավելի մառազմատիկ ու անհեթեթ հայտարարություն կանի լրագրողների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել