1in.am-ը գրում է.

Հինգշաբթի Իրաքի հետ սահմանն անցել է ավելի քան 5000 փախստական: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդո Դել Բուեյը լրագրողներին հաղորդել է, որ սիրիացիների առաջին խումբը` բաղկացած 750 մարդուց, սահմանն անցել է հինգշաբթի առավոտյան: Երեկոյան նրանց հետևել է ավելի մեծ խումբ` 5000-7000:

Բուեյի խոսքով` Իրաք ժամանած սիրիացիների մեծ մասը կանայք, երեխաներ ու տարեցներ են: Նրանք հիմնականում Հալեպի, Էֆրինի, Ղամըշլիի բնակիչներ են:

Շուրջ 2000 սիրիացիների տեղավորել են ժամանակավոր վրանային ճամբարներում` Էրբիլ քաղաքի մոտ: Սիրիացիներին ժամանակավորապես տեղավորում են նաև մզկիթներում:

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները և ոչ կառավարական կազմակերպությունները պատրաստվում են խոշոր ճամբար բացել փախստականների համար Դարաշաքրանում` Սիրիայի հետ սահմանային անցակետի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել