
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր`օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնկակիչ, 28-ամյա Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու նրա ուղևորուհին` ՌԴ քաղաքացի, 32-ամյա Լիաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-08-17-mercedes-accident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել