Aysor.am-ը գրում է.

Այսօր անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն այսօր անտուն կենդանիների օրը դարձնում են տոն:

Օրը օրացույցում հայտնվել է կենդնաիների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության առաջարկով: Այսօր ոչ ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնվում է անտուն կենդանիների խնդիրների մասին, այլ փորձում են տարբեր միջոցներով օգնել և պաշտպանել նրանց, ՀԿ-ները հանդես են գալիս տարբեր առաջարկներով:

Այսօր, ժամը 19:00-21:00 Կասկադում` Թամանյանի արձանի մոտ Դինգո Թիմը անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կկազմակերպի Դինգո թիմի խնամքի տակ գտնվող ձագուկների ցուցահանդես -որդեգրման միջոցառում: Կլինի դրամահավաք Դինգո թիմի խնամքի տակ գտնվող հիվանդ կենդանիների բուժման համար:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել