1in.am-ը գրում է.

«Մեր հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ դա տեղի չի ունենա: Նման բանը ոչ մեր շահերին է համապատասխանում, ոչ էլ` իրենց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայի վրա տնտեսական պատժամիջոցներ է կիրառում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, հնարավո՞ր է նմանատիպ պատժամիջոցներ Հայաստանի վրա էլ սկսի կիրառել: 

Ռ․ Զոհրաբյանի գնահատմամբ՝ այնպես չէ, որ միայն մեր շահերին է ձեռնտու ՌԴ-ի ներկայությունը մեր տարածաշրջանում, դա նաև այդ երկրին է անհրաժեշտ․« Պատահակա՞ն էր, որ մենք ռուսական ռազմաբազաների ներկայությունը ՀՀ-ում երկարացրեցինք: Կամ՝ ինչի համար մեր նկատմամբ կիրառեն տնտեսական պատժամիջոցներ: Դուք գիտեք, որ ռուսական տնտեսության բավականին ծանրակշիռ ներկայություն կա մեր երկրում: Եվ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ազատ առևտրի պայմանագրին, ապա ՀՀ-ում ռուսական բոլոր ընկերությունները նույնպես անցնելու են եվրաստանդարտների»,-ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի միջոցով նաև պատուհան է ձեռք բերում դեպի եվրոպական շուկա:

Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել