
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5
Կենդանու արտաթորանք
Հին Եգիպտոսում կոկորդիլոսի արտաթորանքն օգտագործվում էր իբրև հակաբեղմնավորիչ միջոց: Կանայք իրենց մեջ էին մտցնում չորացած արտաթորանքը, որը պետք է փափկեր մարմնի ջերմաստիճանից և այսպիսով անթափանցելի պատնեշ ստեղծեր: Որոշ աֆրիկյան երկրներ էլ փղի կղկղանքն էին օգտագործում իբրև հակաբեղմնավորիչ միջոց: 17-րդ դարի Անգլիայում բժիշկները խորհուրդ էին տալիս հավի արտաթորանք օգտագործել ճաղատությունը բուժելու համար: Հնդկաստանում կոսմետիկական միջոցների և դեղալուծույթների մեջ օգտագործվում էր կովի արտաթորանք: Մարդիկ հավատում էին, որ այն բուժում է քաղցկեղը, ցանը և էլ ինչ ասես: Իսկ ահա շան արտաթորանքն օգտագործվում էր կոկորդի ցավի բուժման համար: Խնդիրն այն է, որ արտաթորանքը բակտերիաներ է պարունակում, ինչի հետևանքով մի շարք հիվանդություններ կարող են առաջանալ:
4
Սնդիկ
Սնդիկն օգտագործվել է սիֆիլիսի, մարսողության խանգարումների և ծերացման դեմ: Սնդիկ օգտագործել են ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը և Չինաստանի առաջին կայսր Քին Շի Հուանգը: Աբրահամ Լինքոլնը կատաղության նոպաներ էր ունենում սնդիկի օգտագործման հետևանքով, իսկ Քին Շինգին սնդիկը մահվան դուռը հասցրեց: Սնդիկային թունավորումից մարդիկ կաթվածահար են լինում, խելագարվում են, նյարդային խանգարումներ ստանում և անգամ մահանում: Այլ կերպ ասած` սա բնավ էլ երիտասարդացնող միջոց չէ: Այն հակառակ ազդեցություն է գործում:
3
Երիզորդ (որդի տեսակ)
19-րդ դարում դիետաները բավականին տարածված էին: 1900-ականներին լայնորեն գովազդվում էր երիզորդի դիետան: Երիզորդը սովորաբար ընդունում էին դեղահաբի ձևով: Մարդիկ հավատում էին, որ եթե կուլ տային կենդանի որդը, այն կմեծանար իրենց աղիքներում և կկլաներ ուտելիքը: Սա կարող էր առաջացնել քաշի նվազեցում, սրտխառնոց և լուծ: Երբ մարդ հասնում էր իր ցանկալի քաշին, նա ընդունում էր հակապարազիտային դեղահաբ, որը պիտի որ սպաներ երիզորդներին: Այս դիետային հետևողների մոտ առաջանում էին որովայնի և ուղիղ աղիքի հետ կապված խնդիրներ: Այս դիետան շատ վտանգավոր էր: Երիզորդը կարող է մեծանալ և հասնել ինը մետրի: Երիզորդները կարող են նաև առաջացնել բազում հիվանդություններ` գլխացավ, տեսողական խնդիրներ, մենինգիտ (ուղեղաթաղանթաբորբ), էպիլեպսիա և տկարամտություն:
2
Կույսերն` իբրև սեռավարակների բուժող
Դեռևս 16-րդ դարում տարածված էր մի միֆ, ըստ որի` սեռավարակակիրները կարող էին բուժվել կույս աղջկա հետ սեռական կապի մեջ մտնելով: Եվրոպայում այս «բուժումը» կիրառվում էր հատկապես լորձաթարախային արտազատման (գոնորեայի) և սիֆիլիսի դեպքում: Աֆրիկայի որոշ մասերում այս միֆը մինչ օրս էլ շարունակվում է: Ակնհայտ է, որ այս «բուժումը» հակառակ ազդեցությունն ունի: Առանց պաշտպանվելու սեռական հարաբերություններ ունենալուց սեռավարակները միայն ավելի կտարածվեն և ոչ թե կբուժվեն:
1
Մումիայի փոշի
Միջնադարյան Եվրոպայում և Միջին Արևելքում մումիաների փոշին օգտագործվում էր որպես դեղամիջոց: Համարվում էր որ մումիայի փոշին բուժում է մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են ստամոքսի խոցը, գլխացավերը, հազը: Որքան էլ որ տարօրինակ հնչի, այն օգտագործվում էր նաև իբրև հակաթույն: 17–րդ դարի ֆրանսիացի վիրաբույժ Ամբրոզ Պեռեն բացահայտել է, որ այս դեղամիջոցը ոչ միայն ոչ մի օգուտ չի տալիս, այլ նաև առաջացնում է ստամոքսի ուժեղ ցավեր և սրտխառնուք: