1in.am-ը գրում է.

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է երկրում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների ևս երկու հավակնորդների թեկնածությունը: Նրանք են Սոցիալ-դեմոկրտական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն և Միացյալ ազգային ճակատ կուսակցության ղեկավար Հուդրաթ Հասանգուլիևը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Հասանգուլիևը 2003 և 2008 թվականներին մասնակցել է նախագահական ընտրությունների: Վերջին ընտրություններին նա հավաքել է 2.28 տոկոս ձայն:
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ հաստատված թեկնածուն պետք է, հաջակցություն իրեն, 40 հազար ստորագրություն ներկայացնի, որից հետո կարող է անցնել ԿԸՀ-ում պաշտոնական գրանցման ընթացակարգ:

Ինչպես հայտնել են ԿԸՀ-ում, մինչ օրս հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 14 հավակնորդ:

Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևի, «Քաղաքացիներ ու զարգացում» կուսակցության նախագահ Ալի Ալիևի, «Ենի Ադրբեջան» կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևի, «Ազադլիգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջի, ինքնաառաջադրված Իլգար Ալտայի և «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի թեկնածությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել