Tert.am-ը գրում է.

Որտեղ, ինչպես և ում հետ են իրենց ամառային հանգիստն անցկացրել տարբեր երկրների առաջին դեմքերը. պարզել է Forbes-ը։

 ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Ամերիկյան Մասաչուսեթսի նահանգում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզին արդեն վաղուց դարձել է ոչ միայն քաղաքական գործիչների (օրինակ՝ այստեղ են հանգստացել Քենեդին և Քլինթոնը) , այլև հոլիվուդյան աստղերի սիրելի վայրը։

Օբամայի ընտանիքն արդեն մի քանի տարի իր հանգիստը նույնպես անցկացնում է այս կղզում։

Նախագահը կղզի է մեկնել կնոջ՝ Միշելի և Բո շան հետ, իսկ ավելի ուշ պետք է միանան նաև դուստրերը։

Առաջին իսկ օրն Օբաման գոլֆ է խաղացել։Обама с семьей отправился на остров

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

 Գերմանուհի պաշտոնյան օգոստոսի 2-ին մեկնել է Հարավային Տիրոլ՝ իտալական նահանգ, որը գտնվում է Ավստրիայի հետ սահմանին։ Այստեղ նա արդեն 6-րդ անգամ է։ Նա այս անգամ իր հետ վերցրել է Ստալինի մասին 900 էջանոց գիրք։ Մերկելն այստեղ կանցացնի 18 օր։

Меркель взяла томик про Сталина в итальянские Альпы

 Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանո

Իտալիայի նախագահը կնոջ հետ ավանդաբար հանգստանում է Սիցիլիայից հյուսիս ընկած Ստրոմբոլի կղզում։

 Джорджо Наполитано съездил в горы

Ֆիանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

 Ֆրանսիայի նախագահն օգոստոսի 9-ին մեկնել է «Լանտերն» նստավայրը, որը գտնվում է Վերսալի պալատի մոտակայքում։

«Լանտերնը» նախկինում որսորդական տնակ է եղել, որը 1959 թվականից Շառլ դը Գոլի որոշմամբ դարձել է ֆրանսիացի վարչապետների նստավայրը։

Նրան ուղեկցում է 48-ամյա ընկերուհին՝ Վալերի Թրիերվեյլերը։Олланд ограничился скромным Версалем

 Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն

 Բրիտանացի պաշտոնյան կնոջ հետ հուլիսի 22-ին մեկնել է Պորտուգալիա։ Նա ընտրել է հարավային նահանգում գտնվում Ալգարվի հանգստավայրը։ Նրանց հետ են նաև 3 երեխաները։Նրանք այցելել են շուկա, հանդիպել ձկնորսների հետ, գնումներ կատարել։

 Кэмерон выбирал кальмаров в Португалии

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Յանուկովիչ

 Ուկրաինացի նախագահը չի լքել երկրի սահմանները։ Նա հուլիսի 6-ին մեկնել է Ղրիմ։ Իր ծննդյան տարեդարձը՝ հուլիսի 9-ին, նա նշել է այնտեղ։

Սակայն այս հանգիստը կարելի է համարել «աշխատանքային», քանի որ նա այդ ընթացքում վերադարձել է գործերին. օրինակ՝ հուլիսի 26-ին մասնակցել է Կիևյան Ռուսիայի մկրտության 1025-ամյակի տոնակատարությանը։Янукович сорвался из Крыма на праздник Крещения Руси

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել